Ընտանիքի 4 անդամի հոգեհանգիստն էր այսօր, պապիկը ևս տարիներ առաջ ավտովթարի զոհ էր դարձել

Ընտանիքի 4 անդամի հոգեհանգիստն էր այսօր, պապիկը ևս տարիներ առաջ ավտովթարի զոհ էր դարձել

Sat, 11 Apr 2026 21:43:18 +0400


Երեկ Հանրապետությունը ցնցեց Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով տուժել էին 11 քաղաքացի։ Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով հոսպիտալացվել է 5 երեխա, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել։ Կազմակերպվել է նաև երեխաների տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ։
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։

Պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի։ Մահացածների թվում են նույն ընտանիքի 4 անդամ։ 5 երեխաներից երկուսը, նրանց հայրը և տատիկը։ Բժիշկները շարունակում են պայքարել 28-ամյա մայրիկի և երեք երեխաների կյանքի համար, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է բավականին ծանր։

Մեր տեղեկություններով՝ տուժած երեխաները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» և «Ուիգմոր» բժշկական կենտրոններ։
Այսօր Շիրակի մարզի Ջրառատ գյուղում տեղի է ունեցել ընտանիքի չորս անդամների՝ հոր, տատիկի և երկու երեխաների հոգեհանգստի արարողությունը։ Ինչպես պատմեցին գյուղացիներից, գյուղում անասելի սուգ է։ Ընտանիքի հայրը 31 տարեկան էր, երեխաները՝ 1 և 5 տարեկան։ Հարազատներից պատմեցին նաև, որ տարիներ առաջ ընտանիքի պապը նույպես զոհվել էր ավտովթարից։ «Ասես, էս ընտանքին անեծք է էդ ավտովթարը»-, ասաց գյուղացիներից մեկը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մի խմբում ոչ թե 20, այլ 30 երեխա կլինի

«Հրապարակ». Մի խմբում ոչ թե 20, այլ 30 երեխա կլինի Fri, 17 Apr 2026 12:45:56 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով