Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ

Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ

Sun, 12 Apr 2026 12:15:42 +0400


Ապրիլի 11-ին, ժամը 22։42-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վալանսի փողոցի շենքերից մեկի տանիքում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ ապրիլի 12-ին, ժամը 00:30-ին: Այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 150 քմ)․ փրկարարները տարհանել են 25 բնակչի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արտյոմ Կարապետյանը` «Կանազի» շենքի վիճակի մասին

Արտյոմ Կարապետյանը` «Կանազի» շենքի վիճակի մասին Thu, 26 Mar 2026 18:45:19 +0400 Երևանի քաղաքապետի խոսնակ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով