Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ

Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ

Sun, 12 Apr 2026 12:15:42 +0400


Ապրիլի 11-ին, ժամը 22։42-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վալանսի փողոցի շենքերից մեկի տանիքում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ ապրիլի 12-ին, ժամը 00:30-ին: Այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 150 քմ)․ փրկարարները տարհանել են 25 բնակչի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ծիծեռնակաբերդ» ենթակայանի հրդեհի հետևանքով Երևանի մի շարք փողոցներ հոսանքազրկվել են

«Ծիծեռնակաբերդ» ենթակայանի հրդեհի հետևանքով Երևանի մի շարք փողոցներ հոսանքազրկվել են Sun, 27 Sep 2026 20:42:21 …