Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

Մենք մանր-մունր ուժերի վարչապետ դառնալու մոլեռանդ և էժանագին մրցավազքի մեջ չենք մտնելու․ Փաշոյան

Մենք մանր-մունր ուժերի վարչապետ դառնալու մոլեռանդ և էժանագին մրցավազքի մեջ չենք մտնելու․ Փաշոյան

Mon, 13 Apr 2026 17:20:06 +0400


Ներկա ու նախկին ընկերներներին, ռեվիզիոնիստներին և սոցիալ-դեմոկրատներին, առաջադեմներին և ռազմահայրենասերներներին, օպորտունիստներին, բոլորին, բոլորին ուզում եմ տեղեկացնել, որ բարդագույն որոշում եմ կայացրել․ ժամանակավորապես դադարեցնում եմ լրագրողի և քաղաքական մեկնաբանի գործունեությունը լավագույն ընկեր և զինակից Էդմոն Մարուքյանի և Լուսավոր Հայաստան-ի հետ ընտրություններին մասնակցելու համար։

Վերջին վեց ամսիսների ընթացքում ամեն ինչ արել ենք ընդդիմության համախմբման և միասնական ցուցակ ստեղծելու համար՝ այս քայլերը դիտարկելով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միակ ու ամենաարդյունավետ միջոց։ Բայց ինչպես տեսնում եք, ոչինչ չստացվեց։ Մեր գործընկերները այլ ճանապարհ ընտրեցին, իսկ մենք որոշեցինք գնալ մեր ճանապարհով։ Իսկ ո՞րն է մեր ճանապարհը։

Մասնակցել ընտրություններին, մեր օրակարգով, մեր համեստ կեցվածքով, բայց մեծ գաղափարներով, շատ մեծ գաղափարներով։
Մենք մանր-մունր ուժերի վարչապետ դառնալու մոլեռանդ և էժանագին մրցավազքի մեջ չենք մտնելու, այլ խոսելու ենք մեր երկրի առջև ծառացած մահացու սպառնալիքների մասին՝ ցույց տալով դրանց հաղթահարման եղանակները։
Պատրաստ ենք պայքարի և ցանկացած պատասխանատվության, տրամադրված ենք մարտական և գնալու ենք մինչև վերջ։ Բռնվեք։

Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ»

«Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ» Sat, 11 Apr 2026 18:02:10 +0400 Ազատության հրապարակում մեկնարկած գործարար, բարերար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով