Երկուշաբթի , 11 Մայիսի 2026

Փաշինյանն արտաքին հոյակապ քաղաքականություն է վարում

Փաշինյանն արտաքին հոյակապ քաղաքականություն է վարում

Thu, 05 Mar 2026 12:31:28 +0400


«Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախին առնչվող հարցերին։

Նա նշել է, որ որևէ մեկը չի հրաժարվում Արցախից և լրագրողներին կոչ է արել նման հարցերը չդիտարկել որպես ձևական կամ իմիտացիոն։

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ ԵԿՄ նախագահը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Նրա կարծիքով՝ ներկայումս Հայաստանում պահպանվող հարաբերական խաղաղությունը հենց այդ քաղաքականության արդյունքն է։

Միքայելյանը ընդգծել է, որ եթե արտաքին քաղաքականությունը ճիշտ չվարվեր, ապա այսօր Հայաստանի Հանրապետությունը կարող էր հայտնվել շատ ավելի ծանր իրավիճակում։

«Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է, որ այսօր այս պահին մեր երկրում խաղաղություն է»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը

Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Sun, 10 May 2026 23:15:55 +0400 Նախօրեին Սամվել …