Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Հնարավոր ջրհեղեղին՝ անպատրաստ

Հնարավոր ջրհեղեղին՝ անպատրաստ

Mon, 13 Apr 2026 18:52:34 +0400


2024 թ․ մայիսի 27-ի ջրհեղեղի հետեւանքով` երբ Դեբեդը դուրս եկավ ափերից եւ ավերածություններ գործեց, Լոռու և Տավուշի մարզերում 2-ական զոհ եղավ, ահռելի նյութական կորուոստներ։

2 տարի անց այդ ջրհեղեղի հետևանքների մի մասն է միայնվերացված, մինչդեռ այսօր առկա է նոր ջրհեղեղի վտանգ։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել․ «2025 թ. Դեբեդ և Աղստև գետերի հուների մաքրման, ափերի ամրացման ի՞նչ աշխատանքներ են կատարվել, որքա՞ն գումարի, ո՞ւմ ֆինանսավորմամբ։ 2026 թվականին այդ գետերի հուների մաքրման, ափերի ամրացման ինչքա՞ն գումարի աշխատանքներ են նախատեսված․ ո՞ւմ ֆինանսավորմամբ, ե՞րբ են իրականացվելու»։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «2025 թվականին պետական բյուջեի հաշվին 44 միլիոն դրամի չափով կատարվել է Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներ, 2026 թվականին ևս նախատեսվում է կատարել Դեբեդ գունի հունի մաքրման, կարգավորման աշխատանքներ»։

Սակայն Աղստևի հունի մի հատվածն է միայն մաքրվել, Դեբեդի հունը ընդհանրապես չի մաքրվել, ափապաշտպան աշխատանքների մասին խոսք անգամ չկա։ Տարերային աղետներից, մասնավորապես՝ ջրհեղեղից ոչ մի դաս չեն քաղում պաշտոնյաները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ով է իրականում եղել Դյումայի «Երեք հրացանակիրների» դ՛Արտանյանը

Ով է իրականում եղել Դյումայի «Երեք հրացանակիրների» դ՛Արտանյանը Thu, 02 Apr 2026 21:00:06 +0400 30 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով