Հաքան Ֆիդանն անդրադարձել է հայ-ադրբեջանական գործընթացին

Հաքան Ֆիդանն անդրադարձել է հայ-ադրբեջանական գործընթացին

Tue, 14 Apr 2026 14:07:21 +0400


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հյուրընկալվել է պետական «Anadolu» լրատվական գործակալության «Խմբագրի սեղան» հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասին և հայ-ադրբեջանական գործընթացին։

«Մեր հարավային սահմանները դարպաս են դեպի Մերձավոր Արևելք և Մերձավոր Արևելքի ցանկացած անապահով վիճակ եթե հասնի մեզ, ապա պիտի փնտրենք Մերձավոր Արևելքի անվտանգության հարցում կայուն կարգավորում, այնպես չէ՞։ Մենք էլ հենց այդ գործընթացի մեջ ենք»,- նախարարի խոսքերը մեջբերել է Ermenihaber-ը։

Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան սահման ունի նաև Կովկասի հետ ու ընդգծել.

«Կովկասի պատերազմներն ու անկանոնությունը գալիս մեզ է հասնում։ Այդ պատճառով մենք այնտեղ շատ լուրջ ջանքեր ենք գործադրում կարգուկանոնի և անվտանգության ապահովման, ինչպես նաև անվտանգության համակարգի հարցերում։ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործում մենք հսկայական ջանքեր են գործադրել, սկսած ուժի չափավոր կիրառումից մինչև հմուտ դիվանագիտություն, որպեսզի այդ թեժ բախումը չազդի Թուրքիայի վրա։ Մենք հաշվի ենք առնում նաև տարածաշրջանային երկրներին, համաշխարհային տերություններին և բազում այլ գործոններ»։
Написать в Արա Ալոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը որեւէ հնարավորություն չունեն․ Ալի Աբդոլահի

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը որեւէ հնարավորություն չունեն․ Ալի Աբդոլահի Sat, 18 Apr 2026 18:00:04 +0400…

2 րոպե ago

Այսպես են պարարտ հող ստեղծում կոռուպցիայի մասին խոսակցությունների համար

Այսպես են պարարտ հող ստեղծում կոռուպցիայի մասին խոսակցությունների համար Sat, 18 Apr 2026 17:53:57 +0400…

9 րոպե ago

Փաշինյանը հաստատում է ՝ աղմկահարույց փոփոխություններ են սպասվում

Փաշինյանը հաստատում է ՝ աղմկահարույց փոփոխություններ են սպասվում Sat, 18 Apr 2026 17:51:42 +0400 Սահմանադրության…

11 րոպե ago

Ընտրողներին հոգնեցնելիս՝ վախեցեք անակնկալից

Ընտրողներին հոգնեցնելիս՝ վախեցեք անակնկալից Sat, 18 Apr 2026 17:45:33 +0400 Մենք գորովանքով ու սիրով չենք…

17 րոպե ago

Հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ

Հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ Sat, 18 Apr 2026 17:32:22 +0400…

30 րոպե ago

Մենք նրան առաջարկում ենք, որ գա բանավեճի

Մենք նրան առաջարկում ենք, որ գա բանավեճի Sat, 18 Apr 2026 17:15:29 +0400 «Հրապարակի» զրուցակիցը…

47 րոպե ago