Փաշինյանը հաստատում է ՝ աղմկահարույց փոփոխություններ են սպասվում

Փաշինյանը հաստատում է ՝ աղմկահարույց փոփոխություններ են սպասվում

Sat, 18 Apr 2026 17:51:42 +0400


Սահմանադրության տեքստին բնականաբար ծանոթ եմ, ես ինքս էլ այդ տեքստի վրա աշխատել եմ որոշակիորեն, հրապարակմանը կողմ եմ, բայց խնդիրն այն է, որ մի քանի սկզբունքային և կարևոր նյուանսների շուրջ, որը կապված է պետական կառավարման համակարգի կարգավորումների հետ, որոշակի բանավեճ կա կառավարական և քաղաքական թիմում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կողմ է, որ Սահմանադրության նոր տեքստի նախագիծը հրապարակվի մինչև ընտրություններ։

«Ես չեմ ուզում, որ մենք հրապարակենք թուղթը առանց այդ բանավեճերը հասցեագրելու, այսինքն աշխատանքային մակարդակով։ Բայց ցավոք, նախընտրական շրջանը գնալով ավելի արագ տեմպերով մոտենում է, և մենք պլանավորում ենք մինչև այդ փորձենք քննարկել և այդ հարցերը հասցեագրել։ Բայց եթե չհասցնենք հասցեագրել, հրապարակումը կմնա ընտրություններից հետո»,–ասաց նա։

Օրերս մենք գրել էինք, որ Անկախության հռչակագիրը նոր Սահմանադրության նախաբանում չընդգրկելուց զատ Փաշինյանը մի շարք աղմկահարույց փոփոխություններ է ուզում սղղացնել նոր Մայր օրենքում, որոնց մի մասի վերաբերյալ արդեն անոնսել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է Tue, 27 Oct 2026 00:30:32 +0400…

5 ժամ ago

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ Tue, 27 Oct 2026 00:15:04 +0400 Ստի սիստեմատիկ կերպով…

5 ժամ ago

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան Tue, 27 Oct 2026 00:00:11 +0400 Թուրքական իշխանությունները…

5 ժամ ago

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին Mon, 26 Oct 2026 23:45:10 +0400 Ամերիկացի միլիարդատերերը…

6 ժամ ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան Mon, 26 Oct 2026 23:40:38…

6 ժամ ago

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները Mon, 26 Oct 2026 23:30:34 +0400 Իտալիայում իշխանությունները ուժեղացրել են անվտանգության…

6 ժամ ago