Սեքս-սկանդալում հայտնված թեկնածուն դուրս է գալիս ընտրապայքարից

Սեքս-սկանդալում հայտնված թեկնածուն դուրս է գալիս ընտրապայքարից

Tue, 14 Apr 2026 20:00:27 +0400


ԱՄՆ Կոնգրեսի անդամ Էրիկ Սլոուելը դադարեցրել է իր մանսակցությունը Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնի համար ընտրապայքարից։ Այս մասին նա գրել է սոցկայքի իր էջում։ «Ես դադարեցնում եմ իմ նախընտրական արշավը՝ նահանգապետի պաշտոնի համար»,- գրել է Սլոուելը։ Նա նաեւ ասել է, որ իր դեմ ներկայացված մեղադրանքները կեղծ են եւ ինքը պատրաստվում է պայքար սկսել ընդդեմ այդ մեղադրանքների։ «Դա իմ պայքարն է, ոչ թե նախընտրական արշավի»,- ընդգծել է Սլոուելը։ Կոնգրեսականը ներողություն է խնդրել ընտանիքի անդամներից ու աշխատակիցներից՝ անցյալում թույլ տված սխալների համար։

Հիշեցնենք, որ կոնգրեսականի դեմ մեղադրանքները հրապարակել էր San Francisco Chronicle պարբերականը։ Կոնգրեսականի նախկին աշխատակցուհին հայտարարել էր, որ Սլոուելի կողմից ենթարկվել է սեքսուալ բռնության՝ 2024 թվականին Նյու-Յորքում՝ հյուրանոցներից մեկում։ Կոնգրեսական Սլոուելի դեմ մեղադրանքներ են ներկայացրել նաեւ երեք այլ կանայք, ըստ CNN-ի հաղորդման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Տարադրամի փոխարժեքները

Տարադրամի փոխարժեքները Sun, 26 Jul 2026 12:30:58 +0400 ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 26-ին ԱՄՆ դոլարի…

16 րոպե ago

Լեռնագնացների խումբը մնացել է Էլբրուսում. կան զոհեր

Լեռնագնացների խումբը մնացել է Էլբրուսում. կան զոհեր Sun, 26 Jul 2026 12:15:22 +0400 Էլբրուս լեռան…

32 րոպե ago

Մի հայտարարված գլխատման ենթաշերտերը

Մի հայտարարված գլխատման ենթաշերտերը Sun, 26 Jul 2026 12:00:53 +0400 Մի հայտարարված գլխատման ենթաշերտերը Եվ…

46 րոպե ago

Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել

Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Sun, 26 Jul 2026 11:45:46 +0400 Արամ Մելիքյանին մեքենա է…

1 ժամ ago

Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան

Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Sun, 26 Jul 2026…

1 ժամ ago

Երկնային երեք երևույթ մեկ օրում

Երկնային երեք երևույթ մեկ օրում Sun, 26 Jul 2026 11:15:00 +0400 Օգոստոսի 12-ին տեղի կունենա…

2 ժամ ago