Սեքս-սկանդալում հայտնված թեկնածուն դուրս է գալիս ընտրապայքարից

Սեքս-սկանդալում հայտնված թեկնածուն դուրս է գալիս ընտրապայքարից

Tue, 14 Apr 2026 20:00:27 +0400


ԱՄՆ Կոնգրեսի անդամ Էրիկ Սլոուելը դադարեցրել է իր մանսակցությունը Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնի համար ընտրապայքարից։ Այս մասին նա գրել է սոցկայքի իր էջում։ «Ես դադարեցնում եմ իմ նախընտրական արշավը՝ նահանգապետի պաշտոնի համար»,- գրել է Սլոուելը։ Նա նաեւ ասել է, որ իր դեմ ներկայացված մեղադրանքները կեղծ են եւ ինքը պատրաստվում է պայքար սկսել ընդդեմ այդ մեղադրանքների։ «Դա իմ պայքարն է, ոչ թե նախընտրական արշավի»,- ընդգծել է Սլոուելը։ Կոնգրեսականը ներողություն է խնդրել ընտանիքի անդամներից ու աշխատակիցներից՝ անցյալում թույլ տված սխալների համար։

Հիշեցնենք, որ կոնգրեսականի դեմ մեղադրանքները հրապարակել էր San Francisco Chronicle պարբերականը։ Կոնգրեսականի նախկին աշխատակցուհին հայտարարել էր, որ Սլոուելի կողմից ենթարկվել է սեքսուալ բռնության՝ 2024 թվականին Նյու-Յորքում՝ հյուրանոցներից մեկում։ Կոնգրեսական Սլոուելի դեմ մեղադրանքներ են ներկայացրել նաեւ երեք այլ կանայք, ըստ CNN-ի հաղորդման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով