Կիրակի , 16 Օգոստոսի 2026

Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց

Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց

Tue, 14 Apr 2026 20:00:31 +0400


«Հսկող դատախազի որոշմամբ` վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից»,–հայտնում է պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Սուրբ Աննայում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո երեք ձերբակալվածներին: 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Այդ օրվա կադրերում երևում է, թե ինչպես են հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողները դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո ձեռքը մեկնում է վարչապետի ուղղությամբ: Կադրերում երևում է նաև, թե ինչպես է Դավիթը անվտանգության աշխատակցի հարվածից վայր ընկնում ու հետո ոտքի կանգնում: Միքայել եւ Գեւորը ազատ են արձակվել, իսկ Դավիթը` կալանավորվել, նա գտնվում է հիվանդանոցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում

Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Mon, 03 Aug …