Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Թույլ չեն տվել Հռիփսիմե Գրիգորյանին մեղադրանքներ ներկայացնել Կաթողիկոսի դեմ

Թույլ չեն տվել Հռիփսիմե Գրիգորյանին մեղադրանքներ ներկայացնել Կաթողիկոսի դեմ

Tue, 29 Sep 2026 10:06:02 +0400


ԵԽԽՎ-ում ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը իր խոսքում փորձել է մեղադրել Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսին՝ ՔՊ-ական «ֆիրմային» մեղադրանքները փորձելով ներկայացնել, սակայն նույնիսկ նախագահողը դա նրան թույլ չի տվել։ Վերջինս իր «ՔՊ-ական ֆիրմային» մեղադրանքները սկսել է ներկայացնել, երբ ԵԽԽՎ բարձր ամբիոնից խոսվել է Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած հալածանքների մասին։

«Հայոց Կաթողիկոսի աթոռն այժմ զբաղեցնող անձը, ըստ մեր ունեցած փաստերի ու փաստաթղթերի, ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը միջազգային գործակալ է՝ մի երկրի գործակալ, որը…»,- ասաց Գրիգորյանը, բայց նրան ելույթն ընդհատվեց նախագահողի կողմից, որը հորդորեց խոսել բացառապես քննարկվող զեկույցի շրջանակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ

Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ Tue, 27 Oct 2026 17:30:29 +0400 …