«Հրապարակ»․ Իմ դիտարկումներով, «Արեւմտյան Ադրբեջան» արտահայտությունն ավելի քիչ են սկսել կիրառել

«Հրապարակ»․ Իմ դիտարկումներով, «Արեւմտյան Ադրբեջան» արտահայտությունն ավելի քիչ են սկսել կիրառել

Wed, 15 Apr 2026 09:15:07 +0400


Նիկոլ Փաշինյանի աջակիցներից կազմված «քաղհասարակության» բոլորին հայտնի ներկայացուցիչներն օրեր առաջ կրկին մեկնել էին Ադրբեջան: «2026 թվականի ապրիլի 10-12-ը Ադրբեջանում կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկկողմանի կլոր սեղանի քննարկումը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում: «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունը եւ անմիջական փոխազդեցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ։ Ըստ APA-ի, այս անգամ հայկական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով, հատել է սահմանազատված հատվածը եւ անցել սահմանային եւ անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը»,- գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Ադրբեջան էր մեկնել նաեւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ի դեպ, քաղաքացիական հասարակության անվան տակ, այս էլ որերորդ անգամ, Ադրբեջան են մեկնում իշխանամետ քաղաքագետներ, այլ ոչ թե քաղհասարակության, այսինքն` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Հրապարակը» զրուցել է Բորիս Նավասարդյանի հետ:

– Հավանաբար, Դուք էլ եք բազմիցս լսել, որ Հայաստանում Ձեզ մեղադրում են Ադրբեջան մեկնելու համար, մանավանդ որ որեւէ առանցքային հարցի չեք անդրադառնում, օրինակ` գերիների հարցին եւ այլն:

– Ես չեմ թվարկի, սակայն կասեմ, որ բոլոր այն հարցերը, որոնք հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապ ունեն, մենք քննարկել ենք: Ինչ վերաբերում է լուծումներին, ապա դրանք միայն մեզնից չեն կախված, եւ ժամանակ է պետք:

– Իսկ կոնկրետ հայ ռազմագերիների հարցը քննարկվե՞լ է այս անգամ:

– Այդ հարցը քննարկվում է միշտ, ասեմ ավելին` այն ամենահաճախ ու խորքային քննարկվող հարցերից է:

– Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներն ի՞նչ կարծիք ունեն գերիների հարցի մասին:

– Տարբեր: Այնպես չէ, որ նրանք՝ բոլորը, նույն կարծիքն ունեն: Այդ հարցի լուծումը, ամեն դեպքում, առաջին հերթին իշխանություններից է կախված, այլ ոչ թե քաղաքացիական հասարակությունից:

– Ադրբեջանի իշխանությունները չեն դադարում խոսել «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, ավելին` օրերս մի ազերի փորձագետ էր խոսում, թե Հայաստան պետություն գոյություն չունի, որ «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձի հարցը մշտապես եղել է իրենց օրակարգում, սակայն քանի որ 1988-ին Արցախի հարցն առաջացել է, այդ պատճառով «Արեւմտյան Ադրբեջանի» օրակարգը հետին պլան է մղվել, իսկ այժմ, քանի որ Արցախի հարցը լուծված է, իրենք հետեւողականորեն զբաղվում են «Արեւմտյան Ադրբեջանն» «ազատագրելու» ծրագրով: Ի՞նչ կարծիք ունեք այս զավթողական քաղաքականության մասին, դուք խաղաղության մասին եք խոսում` հանդիպումները կայացնում եք խաղաղության դրոշի տակ, իսկ ադրբեջանական կողմը նման հայտարարություններով է հանդես գալիս:

– Միշտ քննարկվում է նաեւ այս հարցը: Առհասարակ, բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են հայկական եւ ադրբեջանական կողմերին, քննարկվում են անպայմանորեն:

– Իսկ այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանն իր հռետորաբանությունը չի փոխում, ստացվում է, որ ձեր քննարկումներն անիմաստ են:

– Իմ դիտարկումներով, կան որոշակի փոփոխություններ, ամեն դեպքում, «Արեւմտյան Ադրբեջան» բառակապակցությունը, իմ դիտարկումներով, համեմատաբար քիչ են սկսել կիրառել, քան առաջ, դա ինչ-որ տեղ փոխըմբռնման գործընթացի արդյունք է:

– Բայց հնչում է այդ եզրույթը:

– Այո, պարզ է, որ միանգամից չի կարող հարցը լուծվել, քանի դեռ շատ այլ հարցեր լուծված չեն, այս հարցը եւս, բնականաբար, մնում է առկա:

– Սահմանազատումների հարցերը քննարկո՞ւմ եք:

– Այո, բոլոր հարցերը քննարկվում են խորքային, սակայն չեմ կարող մանրամասներ նշել:

– Ամեն անգամ, երբ գնում եք Ադրբեջան, հայ հանրության մի մեծ զանգված քննադատում է ձեզ, այդ հանգամանքը ձեզ չի՞ մտահոգում:

– Ցանկալի կլիներ, որ մարդիկ ավելի ըմբռնումով մոտենային այս նախաձեռնությանը, սակայն գիտակցում եմ, որ մեր հասարակությունը կարեւոր հարցերի շուրջ ունի շատ տարբեր կարծիքներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Куда они денутся? Армении деваться некуда…»: Александр Лукашенко

«Куда они денутся? Армении деваться некуда...»: Александр Лукашенко Sun, 30 Aug 2026 18:15:11 +0400 «Նախկին…

16 րոպե ago

Բակո Սահակյանին շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի. Բագրատ Սրբազան

Բակո Սահակյանին շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի. Բագրատ Սրբազան Sun, 30 Aug 2026 18:05:02 +0400…

26 րոպե ago

Ո՞վ է իրական թշնամին․ Խամենեին կարևոր կոչով դիմել է Ծոցի երկրներին

Ո՞վ է իրական թշնամին․ Խամենեին կարևոր կոչով դիմել է Ծոցի երկրներին Sun, 30 Aug 2026…

30 րոպե ago

Երբ մեր կյանքի ծովում նորից փոթորիկ բարձրանա, թող մեր սրտում հնչի ոչ թե վախի, այլ հավատքի ձայնը. Տեր Հեթում

Երբ մեր կյանքի ծովում նորից փոթորիկ բարձրանա, թող մեր սրտում հնչի ոչ թե վախի, այլ…

46 րոպե ago

Բռնում և ստիպում են մեկնել ռազմաճակատ․ ՌԴ-ում քաղաքացիներն անցել են ծայրահեղ միջոցի

Բռնում և ստիպում են մեկնել ռազմաճակատ․ ՌԴ-ում քաղաքացիներն անցել են ծայրահեղ միջոցի Sun, 30 Aug…

1 ժամ ago

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ Sun, 30 Aug 2026 17:29:00 +0400…

1 ժամ ago