Սկսում եմ հասկանալ, թե ինչու են Արայիկն ու նրա «շեֆն» ուզում «իրենցով անել» ՀԱՕԿ-ը
Wed, 15 Apr 2026 21:15:58 +0400
Քաղաքագետ, վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը.
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ինչ-որ պատահականությամբ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը հայտարարում է, թե Գագիկ Ծառուկյանն այլևս չի կարող հավակնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնին՝ 70 տարին լրանալու պատճառով։
Ուրեմն, 44-օրյա պատերազմի հրձիգ, Արցախը կործանած, հազարավոր երիտասարդների մահվան պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանին, ով Արայիկ Հարությունյանի շեֆն է, այսքանից հետո կարելի է պետական պաշտոն զբաղեցնել, բայց հայկակական սպորտը փլատակներից ոտքի հանած, միջազգային ճանաչման և հեղինակության հասցրած Գագիկ Ծառուկյանին չի կարելի ՀԱՕԿ նախագահ լինել:
Փաստորեն, Հայաստանում «ազգակործան պատուհաս» պետք է լինես՝ պաշտոն, կարգավիճակ ունենալու համար, իսկ արժեք և արդյունք ստեղծող մարդկանց պետք է անդադար խանգարել, նրանց դեմ դավեր ու ինտիգներ հյուսել:
Աստիճանաբար սկսում եմ հասկանալ, թե ինչու են Արայիկն ու նրա «շեֆն» ուզում «իրենցով անել» ՀԱՕԿ-ը. սպորտը բացառիկ ոլորտ է, որը դեռևս չի ենթարկվել «քայլողների» ասպատակությանը:
Ծառուկյանի ամենամեծ պաշտոնն իր արած գործերն են, էս երկրում արած- դրածը, ձեր պես լուզեր չկայացածների դատարկությունն անգամ տիեզերական պաշտոնը չի ծածկի»: