«Հրապարակ»․ Էկոպարեկների տեղամասի պետին ազատել են

«Հրապարակ»․ Էկոպարեկների տեղամասի պետին ազատել են

Thu, 16 Apr 2026 10:25:00 +0400


Դիլիջան քաղաքից տեղեկացանք, որ պաշտոնից ազատվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ Արտյոմ Խաչատրյանը։ Փետրվարի 20-ին Դիլիջանում պարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել էին Արտյոմ Խաչատրյանի վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենան, վարորդն ավտոմեքենան կայանելուց հետո փորձել էր դիմել փախուստի։

Պարեկները պարզել էին, որ Խաչատրյանը եղել է ոչ սթափ վիճակում եւ այդ պատճառով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։ Էկոպարեկային ծառայությունը 2024 թ․ հունվարից՝ ավելի քան 2 տարի գործում է, սակայն այդ ծառայության մարզային վարչություններից միայն Սյունիքի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզային վարչություններն ունեն պետի ժամանակավոր պաշտոնակատար, մյուս մարզային վարչությունները՝ Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի եւ Արարատի, Շիրակի եւ Արագածոտնի, Երեւանի եւ Արմավիրի մարզային վարչությունների պետերի պաշտոնները թափուր են։ Էկոպարեկային ծառայությունում շատ են թափուր հաստիքները, չնայած հեռուստատեսությամբ հայտարարություններ են արվում դրանք զբաղեցնելու մասին, սակայն ցանկություն ունեցողների հոսք կարծես թե չկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Wed, 23 Sep 2026 21:45:41 +0400 Բռնցքամարտի Եվրոպայի…

11 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Wed, 23 Sep 2026 21:33:59 +0400 ՀՀ…

23 րոպե ago

Ինչպես հայերեն չխոսող թուրքերենի ուսուցիչը խոսեց հայերեն

Ինչպես հայերեն չխոսող թուրքերենի ուսուցիչը խոսեց հայերեն Wed, 23 Sep 2026 21:30:28 +0400 Արտյոմ Սարգսյանը…

26 րոպե ago

Թե ինչպես հայ մաթեմատիկոսը հասավ ՆԱՍԱ եւ միջազգային համբավ ձեռք բերեց

Թե ինչպես հայ մաթեմատիկոսը հասավ ՆԱՍԱ եւ միջազգային համբավ ձեռք բերեց Wed, 23 Sep 2026…

56 րոպե ago

Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում

Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Wed,…

1 ժամ ago

Խրախուսելու է ԱԲ տեխնոլոգիաների զարգացումը

Խրախուսելու է ԱԲ տեխնոլոգիաների զարգացումը Wed, 23 Sep 2026 20:30:00 +0400 Միացյալ Նահանգները, չնայած նրան,…

1 ժամ ago