Հինգշաբթի , 16 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Էկոպարեկների տեղամասի պետին ազատել են

«Հրապարակ»․ Էկոպարեկների տեղամասի պետին ազատել են

Thu, 16 Apr 2026 10:25:00 +0400


Դիլիջան քաղաքից տեղեկացանք, որ պաշտոնից ազատվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ Արտյոմ Խաչատրյանը։ Փետրվարի 20-ին Դիլիջանում պարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել էին Արտյոմ Խաչատրյանի վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենան, վարորդն ավտոմեքենան կայանելուց հետո փորձել էր դիմել փախուստի։

Պարեկները պարզել էին, որ Խաչատրյանը եղել է ոչ սթափ վիճակում եւ այդ պատճառով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։ Էկոպարեկային ծառայությունը 2024 թ․ հունվարից՝ ավելի քան 2 տարի գործում է, սակայն այդ ծառայության մարզային վարչություններից միայն Սյունիքի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզային վարչություններն ունեն պետի ժամանակավոր պաշտոնակատար, մյուս մարզային վարչությունները՝ Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի եւ Արարատի, Շիրակի եւ Արագածոտնի, Երեւանի եւ Արմավիրի մարզային վարչությունների պետերի պաշտոնները թափուր են։ Էկոպարեկային ծառայությունում շատ են թափուր հաստիքները, չնայած հեռուստատեսությամբ հայտարարություններ են արվում դրանք զբաղեցնելու մասին, սակայն ցանկություն ունեցողների հոսք կարծես թե չկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից

Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Sun, 12 Apr 2026 13:15:28 +0400 Ապրիլի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով