«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բարձրացրել է աշխատավարձերը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բարձրացրել է աշխատավարձերը

Thu, 16 Apr 2026 11:23:24 +0400


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2026 թվականի ապրիլի 1-ից բարձրացրել է աշխատակիցների աշխատավարձերը։ Ընկերության դեպոներում և արտադրական ստորաբաժանումներում աշխատողների աշխատավարձը կբարձրանա 15%-ով։ Կառավարման ապարատի աշխատակիցների համար (բացառությամբ ղեկավար կազմի) աշխատավարձի բարձրացումը կկազմի 10%։

Ընկերությունում աշխատավարձերի վերանայումը կրում է պարբերաբար բնույթ և պայմանավորված է գնաճային գործընթացների համապատասխան ինդեքսացիայի անհրաժեշտությամբ։ Այս մեխանիզմը ամրագրված է ընկերության և արհմիության միջև կնքված Կոլեկտիվ պայմանագրում։ Փաստաթուղթը նախատեսում է աշխատակիցների համար ընդլայնված սոցիալական երաշխիքներ։

Գործող Կոլեկտիվ պայմանագիրը ներառում է նաև աշխատակիցների սոցիալական աջակցության մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ աշխատակիցների և նրանց երեխաների ամառային հանգստի կազմակերպում, առաջին դասարանցիների աջակցություն, գնացքներով անվճար երթևեկության հնարավորություն, երեխայի ծննդյան դեպքում նյութական աջակցություն, ինչպես նաև այլ սոցիալական երաշխիքներ։ Ամեն տարի այս ծրագրերի իրականացման համար արհմիությունները հատկացնում են շուրջ 250 մլն դրամ։

Ընթացիկ որոշումը, որը կայացվել է ընկերության ղեկավարության և աշխատակիցների միջև կառուցողական երկխոսության արդյունքում, նախատեսում է ավելի մեծ չափով ինդեքսավորում, քան պաշտոնական գնաճն է եղել 2025 թվականին։ Սա հնարավորություն է տվել էապես բարձրացնել աշխատակիցների եկամուտների մակարդակը։

Ընկերությունը շարունակելու է իրականացնել իր սոցիալական քաղաքականությունը Կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում և զարգացնել արդյունավետ համագործակցությունը աշխատակիցների հետ։

Компания ЮКЖД повысила зарплату сотрудникам

Компания «Южно-Кавказская железная дорога» с 1 апреля увеличила размер заработной платы сотрудников. На 15% больше будут получать сотрудники рабочих специальностей в депо и на различных предприятиях компании. На 10% увеличился размер заработной платы сотрудников аппарата кроме руководства, которого данные изменения не коснулись.

Пересмотр величины заработной платы сотрудников ЮКЖД проводится на постоянной основе, исходя из необходимости индексации инфляции. Этот механизм заложен в Коллективном договоре сотрудников компании с профсоюзом.

Действующий в ЮКЖД договор содержит ряд положений, направленных на социальную поддержку коллектива компании: организация летнего отдыха для сотрудников и их детей, поддержка первоклассников, бесплатный проезд в поездах, помощь при рождении ребенка, иные гарантии и обязательства социального плана. Ежегодно на решение этого ряда вопросов профсоюзными организациями направляется средства в объеме около 250 млн драмов.

В начале текущего года в ходе встреч руководства компании с представителями коллектива было принято решение по повышению зарплат не на уровне роста индекса потребительских цен, а на большую величину – от 10 до 15%, что позволило существенно пересмотреть объем заработной платы сотрудников. Компания продолжит работу на основе Коллективного договора и во взаимодействии с коллективом.

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Նոր շուկա մտնելը դյուրին գործ չէ, կարող է տարիներ տեվել

«Հրապարակ»․ Նոր շուկա մտնելը դյուրին գործ չէ, կարող է տարիներ տեվել Thu, 02 Jul 2026…

17 րոպե ago

ՔՊ-ականները սպառնում են խորհրդարան անցած ուժերին, կկարողանա՞ն ԱԺ-ում ճնշել ընդդիմադիրներին

ՔՊ-ականները սպառնում են խորհրդարան անցած ուժերին, կկարողանա՞ն ԱԺ-ում ճնշել ընդդիմադիրներին Thu, 02 Jul 2026 11:00:37…

31 րոպե ago

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան Thu, 02 Jul 2026 10:51:04 +0400 Եվրոպական հանձնաժողովի…

41 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանին հարցնեք, կասի՝ մեր անվտանգության երաշխավորը մեզ վառելիք կտա

«Հրապարակ»․ Փաշինյանին հարցնեք, կասի՝ մեր անվտանգության երաշխավորը մեզ վառելիք կտա Thu, 02 Jul 2026 10:45:17…

47 րոպե ago

Բաքու-ԵՄ «սիրախաղը» շարունակվում է․ Հայաստանի մասին էլ են հիշել

Բաքու-ԵՄ «սիրախաղը» շարունակվում է․ Հայաստանի մասին էլ են հիշել Thu, 02 Jul 2026 10:30:48 +0400…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Վերին Ոսկեպարը հանձնելու են. այլընտրանքային ճանապարհին 14 միլիարդ են հատկացրել

«Հրապարակ»․ Վերին Ոսկեպարը հանձնելու են. այլընտրանքային ճանապարհին 14 միլիարդ են հատկացրել Thu, 02 Jul 2026…

1 ժամ ago