Հերթական որոշումը՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների դեմ

Հերթական որոշումը՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների դեմ

Thu, 16 Apr 2026 15:45:16 +0400


2024 թվականին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության հայցն՝ ընդդեմ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ նրա կնոջ՝ Ռոզա Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների դեմ։

Ըստ վճռի՝ Ծառուկյանի փեսայից՝ Կարապետ Գուլոյանից և աղջկանից՝ Ռոզա Ծառուկյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի Հանրապետության նախատեսվում էր բռնագանձել 1 մլրդ 286 մլն դրամ, 264 հազար ԱՄՆ դոլար, Ծաղկաձոր հողամասն ամբողջությամբ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմսեր։ Այս որոշմանը դեմ բողոք են տարել եւ դատախազությունը, եւ պատասխանող կողմը։ Վերաքննիչ դատարանը բեկանել էր Ռոզա Ծառուկյանի և Կարապետ Գուլոյանի վերաբերյալ առաջին ատյանի դատական ակտը և գործը կրկին ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Վերաքննիչի այս որոշման դեմ էլ դատախազությունն էր բողոք տարել Վճռաբեկ դատարան։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչի որոշումը՝ օրինական ուժ տալով 2024 թվականի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Նարինե Ավագյանի վճռին։ Այսինքն, Գուլոյանից եւ նրան փոխկապակցված անձանցից պետք է բռնագանձվի ավելի քան 1 միլիարդ դրամ գումար, հողամաս ու բանկի բաժնեմասը։

Տեղի ունեցածը, բնականաբար, քաղաքական որոշման հետեւանք է․ իշխանության թիրախում են հայտնվել այս ընտրություններին մասնակցող բոլոր անցողիկ ուժերը, որոնցից մեկն էլ Գագիկ Ծառուկյանի ուժն է՝ նման քրեական վարույթներով եւ որոշումներով փորձում են խեղճացնել ընդդիմությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

11 րոպե ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

15 րոպե ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

22 րոպե ago

Վեոլիա Ջուրը տեղեկացնում է խոշոր վթարի մասին

Վեոլիա Ջուրը տեղեկացնում է խոշոր վթարի մասին Thu, 29 Oct 2026 23:15:15 +0400 Վթարվել է…

31 րոպե ago

Ծեծկռտուք՝ ԱԺ-ում, Երևանում տեղի ունեցած փլուզում․ Օրվա թոփ լուրերը

Ծեծկռտուք՝ ԱԺ-ում, Երևանում տեղի ունեցած փլուզում․ Օրվա թոփ լուրերը Thu, 29 Oct 2026 23:06:53 +0400…

39 րոպե ago

Որ սովորությունն է օգնում երկարակեցությանը․ խորհուրդներ ճապոնացիներից

Որ սովորությունն է օգնում երկարակեցությանը․ խորհուրդներ ճապոնացիներից Thu, 29 Oct 2026 23:00:02 +0400 Ճապոնիայում, ինչպես…

46 րոպե ago