Նիկոլ, ինչքան էլ վախեցնես, մեկ է՝  Գարունը գալու է․․․

Նիկոլ, ինչքան էլ վախեցնես, մեկ է՝  Գարունը գալու է․․․

Thu, 16 Apr 2026 16:45:59 +0400


Քաղաքական դաշտ է մտել նոր ուժ՝ Սամվել Կարապետյանը, ով, ըստ իր ներկայացման և հանրային ընկալման, Հայաստանի ներսում չի կուտակել իր ամբողջ կարողությունը։ Նա ունի զգալի ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ, ինչը բնականաբար քաղաքական միջավայրում ընկալվում է որպես ազդեցության կարևոր գործոն։

Նման պարագայում բնական է հարց բարձրացնել՝ ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության է եկել նախկինների թալանի և այդ թալանը ժողովրդին վերադարձնելու խոստումներով։ Ութ տարվա ընթացքում այդ խոստումները մեծ հաշվով չեն իրագործվել, իսկ երկիրը կանգնել է լուրջ, այդ թվում՝ գոյաբանական խնդիրների առաջ։

Լրագրողների հետ զրույցներում նա երբեմն հնչեցրել է այն միտքը, թե «հո ես իմ դեմ չե՞մ պայքարելու»։ Քո դեմ մի պայքարիր, աթոռ հանձնելը քեզ համար կյանքի գին է, բայց պայքարդ արժանապատիվ տար։ Նիկոլ Փաշինյանի պարագայում, ով տարիների ընթացքում աստիճանաբար բացել է իր քաղաքական ամբողջ գործիքակազմը, բնական է, որ պայքարի մեջ նրա համար կարմիր գծերը գնալով ավելի մշուշոտ են դառնում։ Այդ ֆոնին Երեկվանից իրականացվող ձերբակալությունները, խուզարկությունները, մարդկանց վախեցնելը, ահաբելելը խոսում է այն մասին, թե Փաշինյանն ինքան բարձր է գնահատում այն ուժին, որը միանգամից մաքրող քամու պես մտել է քաղաքական դաշտ և իրենով արել ողջ դաշտը։ Սա հանրության կողմից ընկալվում է նոր քաղաքական ուժի նկատմամբ կոշտ, ոչ համապատասխան արձագանք։

Որևէ մեկը չի կարող պնդել հակառակը, որ երբ պետության ղեկավարի կողմից գործի են դրվում ուժային բոլոր գործիքները՝ նոր ձևավորվող քաղաքական ուժը սահմանափակելու կամ ճնշելու համար, դա խոսում է նրա վախի մասին։ Սա շատերի ընկալմամբ հիշեցնում է ձմռան վերջին ջղաձիգ փորձը՝ պահելու գարնան ընթացքը։ Բքի մեջ խեղդել նորելուկ ծաղկունքը։ Բայց բնությունն ինքն ապացուցել է, որ ձմռան բուքն ինչքան էլ խիստ լինի, մեկ է՝ Գարունը գալու է։ Պարզ մի ընկալում կա՝ Նիկոլ, ինչքան էլ վախեցնես, մեկ է՝ Գարունը գալու է․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին Wed, 07 Oct 2026 23:56:22 +0400 Ես վստահ…

13 րոպե ago

ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է

ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է Wed, 07 Oct…

14 րոպե ago

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում Wed, 07 Oct 2026 23:45:29 +0400 Հոկտեմբերի 25-ին կայանալիք…

24 րոպե ago

Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեց

Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեց Wed, 07 Oct 2026 23:37:31 +0400 Արթուր Դանիելյանին կալանավորեցին 2…

32 րոպե ago

Թուրքիայի և Ադրբեջանի միջև «սև կատու» է անցել․ կրքերը թեժանում են

Թուրքիայի և Ադրբեջանի միջև «սև կատու» է անցել․ կրքերը թեժանում են Wed, 07 Oct 2026…

39 րոպե ago

Փաշինյանը մեղադրել է հայ կնոջը, այն որակել՝ «կրիմինալ միջադեպ». Օրվա ամփոփում

Փաշինյանը մեղադրել է հայ կնոջը, այն որակել՝ «կրիմինալ միջադեպ». Օրվա ամփոփում Wed, 07 Oct 2026…

50 րոպե ago