RFDC-ն ներկայացրել է քրիստոնյաների դեմ հարձակումների նոր զեկույցը

RFDC-ն ներկայացրել է քրիստոնյաների դեմ հարձակումների նոր զեկույցը

Fri, 17 Apr 2026 10:38:36 +0400


Religious Freedom Data Center-ը «Հրապարակին» է տրամադրել հունվարից մինչեւ մարտ ամիսների ընթացքում Իսրայելում քրիստոնյաների դեմ տեղի ունեցած հարձակումների մասին զեկույցը։ Հիշեցնենք, որ այս ոչ պետական հասարակական կազմակերպությունն արդեն չորրորդ տարին է՝ Իսրայելում ոչ միայն մոնիթորինգ է իրականացնում, այլեւ համաժամանակյա աջակցություն է ցուցաբերում ատելության կամ անհանդուրժողականության զոհ դարձած քրիստոնյաներին։ Զեկույցում նշվում է, որ ներկայացվել են նաեւ այն տհաճ միջադեպերը, որոնք ուղեկցվել են քրիստոնյաների՝ իրենց դավանած հավատքի հետեւանքով կրած հալածանքների, ուղիղ հարձակումների, վանդալիզմի դեպքերով եւ կրոնական անհանդուրժողականության այլ միջադեպերով ուղեկցված:
Եվ այսպես, 2026 թվականի հունվարից մինչեւ մարտ ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել 44 ոտնձգություն, որոնցից 22-ը դսեւորվել է քրիստոնյաների վրա թքելու ձեւով: Քրիստոնեական վանքերի կամ քրիստոնյաների բնակության վայրերի ցուցանակների վնասման վեց դեպք է արձանագրվել, վանդալիզմի՝ երկու, խոսքով վիրավորելու՝ երկու դեպք, ատելության խոսք պատկերող գրաֆիտիի մեկ դրվագ է հայտնաբերվել, հավատքը վարկաբեկելու, վիրավորելու եւ անհանդուրժողականության դեպքեր: Հետաքրքիր է, որ այդ միջադեպերից 26-ը գրանցվել է Երուսաղեմում, դեպքերի 58 տոկոսը՝ Հին քաղաքի հատվածում, 15 տոկոսը՝ Սիոն լեռան հատվածում, իսկ Արեւմտյան Երուսաղեմում՝ դեպքերի 23 տոկոսը, մնացյալ 4 տոկոսն էլ՝ Գեթսեմանե թաղամասում:

Ներկայացված է նաեւ Հին քաղաքի հատվածում գրանցված հանցագործությունների վիճակագրությունը, ըստ որի՝ 10 դեպք միայն գրանցվել է հայկական պատրիարքության ճանապարհի երկայնքով, Ջաֆֆայի հատվածում՝ 4 եւ Մուրիաստանում՝ մեկ դեպք: Այս բոլոր հանցագործություններն ապացուցող 11 տեսանյութ կա, որոնք նկարահանված են տեսախցիկներով, եւ այդ դեպքերի մասին վկայող 12 վկայով, ընդ որում՝ զոհի անձի գաղտնիությունն ամբողջությամբ ապահովվում է:

Հիշեցնենք, որ Religious Freedom Data Center-ը մշտական կապի մեջ է Իսրայելի ոստիկանության հետ, ու գրանցված դեպքերի մասով դիմել են նաեւ ոստիկանություն: Այս մշտադիտարկման, անհանդուրժողականության զոհ դարձած քրիստոնյաների դեմ տեղի ունեցած հանցագործությունների մասին բարձրաձայնելու, զոհերին իրավական եւ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար կազմակերպությունը համագործակցում է Իսրայելի իրավապահ համակարգերի հետ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարչապետը հեռախո՞ս է գողացել․ հարցաքննել են

Վարչապետը հեռախո՞ս է գողացել․ հարցաքննել են Thu, 08 Oct 2026 13:00:05 +0400 Հունգարիայի վարչապետ Պետեր…

16 րոպե ago

Ի՞նչ են քննարկել զոհվածների հարազատները «Ուժեղ Հայաստան»-ի հետ` փակ դռների հետևում

Ի՞նչ են քննարկել զոհվածների հարազատները «Ուժեղ Հայաստան»-ի հետ` փակ դռների հետևում Thu, 08 Oct 2026…

29 րոպե ago

«Հայաստան» խմբակցության պատգամավորները շտապում են ԱՄՆ հավատարմատարի հետ հանդիպման

«Հայաստան» խմբակցության պատգամավորները շտապում են ԱՄՆ հավատարմատարի հետ հանդիպման Thu, 08 Oct 2026 12:43:08 +0400…

33 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ. հանցագործ է

Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ. հանցագործ է Thu, 08 Oct 2026 12:40:52 +0400 Latest news…

35 րոպե ago

Ռուսաստանը հետևում է Եվրամիության ռազմական գործունեությանը․ ԱԳՆ

Ռուսաստանը հետևում է Եվրամիության ռազմական գործունեությանը․ ԱԳՆ Thu, 08 Oct 2026 12:30:01 +0400 Ռուսաստանը հետևում…

46 րոպե ago

Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք. Փաշինյան

Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք. Փաշինյան Thu, 08 Oct 2026 12:23:20 +0400…

53 րոպե ago