Հնարավոր է` ամեն ինչ ճիշտ հակառակն է

Հնարավոր է` ամեն ինչ ճիշտ հակառակն է

Sat, 18 Apr 2026 14:15:42 +0400


Անթիվ անհամար հակահայկական աբսուրդների փառատոնը, առատորեն համեմված թուրքական նարատիվներով, շարունակվում է։ Այսպես, հերթական բրիֆինգի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, թե Արարատի առկայությունը՝ որպես հայկական ինքնության սիմվոլ, իբր «սպառնալիք» է և կարող է առաջացնել տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։

Այն սուտն ու մանիպուլյացիաները, որոնք առաջ է մղում Փաշինյանը, հերքվում են հենց թուրքերի և ադրբեջանցիների կողմից, որոնք համակարգված և առանց հայկական կողմի վրա որևէ ուշադրություն դարձնելու մշտապես առաջ են տանում Հայաստանի ամբողջ տարածքի օկուպացիայի թեզը «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպցիայի շրջանակում։
Պետք է առանձին ընդգծել, որ Փաշինյանի իշխանությունը «տակից», բայց այնուամենայնիվ համառորեն պարտադրում է հետևյալ նարատիվը՝ կամ Հայաստանի բնակչությունը հրաժարվում է իր ազգային ինքնությունից, կամ պատերազմ է լինելու։

Օրինակ՝ երբ Փաշինյանը հայտարարում է, թե նույնիսկ «Արցախ» բառի արտաբերումը կամ Արցախի դրոշի ցուցադրումը կհանգեցնի պատերազմի, իմացեք՝ նա պատրաստում է մեզ բոլորիս՝ բացարձակապես բոլորիս, ներառյալ իր կողմնակիցներին, դառնալ «կեր» թուրք-ադրբեջանական հրեշի համար։
Շարունակելով Փաշինյանի տրամաբանական շղթան՝ կարելի է եզրակացնել, որ ըստ նրա պատկերացման՝ Արցախի մասին հիշողությունն ինքնին արդեն «պատերազմ» է։

Սումգայիթում և Բաքվում սպանված ու խոշտանգված հայ կանանց և երեխաների մասին հիշողությունը «պատերազմ» է։

Արցախում, Նախիջևանում և Արևմտյան Հայաստանում ավերված հայկական եկեղեցիների մասին հիշողությունը «պատերազմ» է։

Շրջափակման հիշողությունը, երբ նրա թուրք և ադրբեջանցի «գործընկերները» սովի էին մատնում հայ կանանց և երեխաներին, «պատերազմ» է։ Սարդարապատի մասին հիշողությունը «պատերազմ» է։
Ցեղասպանության մասին հիշողությունը «պատերազմ» է։

Սուրբ Արարատ լեռան՝ հայկական ինքնության խորհրդանիշի հիշողությունը «պատերազմ» է։
Մեր հաղթանակների հիշողությունը «պատերազմ» է։
Փաստորեն, ցանկացած հիշեցում այն մասին, որ մենք հայ ենք, հայտարարվում է «պատերազմ»։

Այսինքն՝ նրա տրամաբանությամբ պատերազմի նախանշանը ոչ թե դատարկված Արցախն է, ոչ թե հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող նվաստացումներն են, ոչ թե «Արևմտյան Ադրբեջանի» աբսուրդային կոնցեպցիայի շրջանակում տարածքային հավակնություններն են, այլ մեր հիշողությունը՝ այն մասին, թե ովքեր ենք մենք։
Այլ կերպ ասած՝ «խաղաղությունը» նրա ընկալմամբ այն վիճակն է, երբ մենք վերածվում ենք վախից բթացած ամբոխի՝ պատվից, արժանապատվությունից, ազգային ինքնությունից և տարրական ինքնապահպանման զգացումից զրկված։

Սակայն, հնարավոր է՝ ամեն ինչ հակառակն է․ հենց հիմա Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում։
Տրամաբանությունը հուշում է, որ, ցավոք, իրականությունը հենց այսպիսին է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կիրկորովը խոստովանել է, որ խիստ հայր է

Կիրկորովը խոստովանել է, որ խիստ հայր է Mon, 07 Sep 2026 22:00:14 +0400 Ռուս հայտնի…

3 րոպե ago

Երեք կարևոր բան է պետք բանակին. գնդերեցի ինստիտուտ, լողանալու հնարավորություն և խոհանոց․ Վովա Վարդանով

Երեք կարևոր բան է պետք բանակին. գնդերեցի ինստիտուտ, լողանալու հնարավորություն և խոհանոց․ Վովա Վարդանով Mon,…

18 րոպե ago

McDonald's-ը լուրջ խնդիրների առաջ է կանգնել

McDonald's-ը լուրջ խնդիրների առաջ է կանգնել Mon, 07 Sep 2026 21:30:26 +0400 Ուկրաինայում McDonald's ռեստորանային…

32 րոպե ago

Միայնակ մոր թոշակը 10 հազարով բարձրացրել են` նպաստից զրկել

Միայնակ մոր թոշակը 10 հազարով բարձրացրել են` նպաստից զրկել Mon, 07 Sep 2026 21:15:17 +0400…

48 րոպե ago

ՄԻԵԴ-ն ասում է. «հարգելի Հայաստան, որքա՞ն կարելի է քեզ նույն բանն ասել»

ՄԻԵԴ-ն ասում է. «հարգելի Հայաստան, որքա՞ն կարելի է քեզ նույն բանն ասել» Mon, 07 Sep…

56 րոպե ago

Ե՞րբ կկարողանա Ռուսաստանը լիարժեք գրավել Դոնբասը․ վերլուծություն

Ե՞րբ կկարողանա Ռուսաստանը լիարժեք գրավել Դոնբասը․ վերլուծություն Mon, 07 Sep 2026 21:00:41 +0400 Պատերազմի ուսումնասիրության…

1 ժամ ago