Երկուշաբթի , 20 Ապրիլի 2026

Գիտե՞ք ինչու է ավտոշքերթ անում․․․ երևի իրոք վիճակը բարդ է` վերջին փամփուշտներն են կրակում

Գիտե՞ք ինչու է ավտոշքերթ անում․․․ երևի իրոք վիճակը բարդ է` վերջին փամփուշտներն են կրակում

Sun, 19 Apr 2026 12:45:23 +0400


Գիտե՞ք ինչու է ավտոշքերթ անում. որովհետև չի համարձակվում միտինգ անել: Հույս չունի, որ գոնե քիչ թե շատ բազմամարդ միտինգ կստացվի: Իսկ 10-20-30 մեքենայից կազմված շարասյուն կազմելը բարդ չի և այդ շարասյունն արդեն բազմամարդության տպավորություն է թողնում…դե, իսկ մեքենայի մեջ թաքնված մարդիկ համ ծառայություն են մատուցում իշխանություններին, համ շատ չեն երևում մարդկանց աչքին:

Չզարմանաք, որ էդ մարդկանց մի մասը վաղը հայտնվի նաև ընդդիմադիրների հավաքներին: Ու մի մոռացեք, որ «կյանքի-մահվան» համար պայքարի այս փուլում ողջ ադմինիստրատիվ ռեսուրսն են գործի դրել` համայնքապետերով, ուժայիններով… և անգամ «ծանր հրետանին»` Աննան այսօր միացավ նախկին ամուսնուն…երևի իրոք վիճակը բարդ է` վերջին փամփուշտներն են կրակում:

Գիտե՞ք ինչու է վերջին տարիներին շոուներ, վարչաբենդեր, ջենիֆերլոպեսներ, համերգներ, ամանորյա քեֆ-ուրախություններ կազմակերպում, այսօր էլ Գյումրիում հերթական համերգն է լինելու…որ իր իսկ պատճառած սթրեսից ու հոգեբանական տեռորից հոգնած մարդիկ մի քիչ լիցքաթափվելու համար ակամայից մասնակցեն դրանց ու ներկայացնի, թե դա իր ընտրազանգվածն է, իրեն այդքան մարդ է ընդունում-ընտրում…

Եվ այս տիտանական ջանքերի ու խորամանկությունների իմաստը մեկն է` ներշնչել հանրությանը, որ իրենք արդեն «կրել» են հունիսի 7-ի ընտրություններում` բոլոր նորմալ հայ մարդկանց պարտության մատնել…

Բայց մարդիկ պետք է հստակ գիտակցեն, եթե այս անգամ էլ հաջողվեց խաբել, ֆռռացնել հանրությանն ու 21 թվի պատմությունը կրկնել, հաջորդ ելույթներից մեկում արդեն բացատրելու է, թե ինչու հայերն իրավունք չունեն պետություն ունենալու և ինքն ինչպես է ընտրություն կատարել` 2 միլիոն մարդու կյանք «փրկելու» և Ադրբեջանի մարզ դառնալու միջև ու ինչ մեծ «խիզախություն» է դրսևորել այդ բարդ որոշումը կայացնելիս, իսկ որոշ մտավոր հետամնացներ էլ առաջարկելու են նրա արձանը կանգնեցնել Հանրապետության հրապարակում…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով  և հավաքական ժողովրդով

Փաշինյանի նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով  և հավաքական ժողովրդով Sat, 18 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով