Երկուշաբթի , 20 Ապրիլի 2026

Այսօրվա դեպի Գյումրի շարժվող ավտոշարասյունը հիշեցնում է մեկ այլ շարասյուն, որն առավել ծանր է

Այսօրվա դեպի Գյումրի շարժվող ավտոշարասյունը հիշեցնում է մեկ այլ շարասյուն, որն առավել ծանր է

Sun, 19 Apr 2026 16:32:03 +0400


Այսօրվա դեպի Գյումրի շարժվող ավտոշարասյունը շատերին, այդ թվում նաև ինձ, հիշեցնում է մեկ այլ շարասյուն։ Այն շարասյունը, որով արցախցիները լքում էին իրենց տները, գյուղերը, գերեզմանները, հիշողությունները։ Այն շարասյունը, որը շարժվում էր ոչ թե ժպիտների, երաժշտության, սրտիկերի, արհեստական պացիֆիզմի, այլ պարտության, էթնիկ զտման և փլուզված կյանքի լռության տակ։

Սակայն այսօրվա տարբերությունն առավել ծանր է։ Այն ժամանակ շարասյունով գնում էին գաղթական դարձած մարդիկ, փրկում իրենց ընտանիքներին: Այդ մարդկանց տղամարդիկ զոհվել էին, հարյուրավոր տղամարդիկ հուղարկավորվել, հարյուրավոր տղամարդիկ բենզինի պայթյունից զոհվել, իսկ այսօրվա տղամարդիկ ձեռքով սրտիկ ցույց տվող են իրենց նկարողներին: Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը, իսկ դրա դեմ կռիվ տվողները չկան:

ԱԺ-ում օրեր առաջ հնչեցրած մեղադրանքի ամբողջ ծանրությունը հենց այստեղ էր։ Նախկին ՊՆ նախարարը և 44 պատերազմի մասնակիցը կառուցեց պատասխանատվության ամբողջ շղթան։ Նախ՝ ասաց, որ որոշումների օպերատիվ մակարդակը գտնվել է ԳՇ պետի տիրույթում։ Ապա, որ այդ որոշումները հաստատվել են Նիկոլ Փաշինյանի կողմից՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար։ ԱԺ-ում ձևակերպվեց պատասխանատվության կոնկրետ շղթա և փաստացի այն, որ ադրբեջանական առաջխաղացման այն ուղղությունը, որով հակառակորդը շրջանցել է ու հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր, ապա նաև ՀՀ սահմաններ՝ Գորիս, Կապան, Մեղրի, եղել է ոչ թե «անհասցե քաոսի», այլ ՀՀ ռազմական-քաղաքական հրամանատարության որոշումների և պատասխանատվության գոտում։ Նրա բառացի ձևակերպումը սա էր․ «ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում, իսկ այն հաստատում եք դուք»։ Այսինքն ոչ թե «պատերազմում ամեն ինչ պատահական էր», այլ այն ուղղությունը, որով հակառակորդը շրջանցեց, ճեղքեց ու հասավ մինչև Հայաստանի սահմաններ, եղել է հենց այդ հրամանատարական շղթայի պատասխանատվության գոտում։

Սա է պատճառը, որ պատերազմի թեման այս իշխանության համար շարունակում է մնալ ամենավտանգավոր թեման։ Այն չի մարում պոպուլիստական, նախընտրական արագությունների մեջ, որովհետև այստեղ խոսքը այլևս միայն քաղաքական վարկանիշի կամ նախընտրական մրցակցության մասին չէ։ Խոսքը բարոյական, պատմական և ազգային պատասխանատվության մասին է։

Եվ պատահական չէ, որ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած շեղող օրակարգի։ Ընտանիք, ամուսնություն, վերամիավորում, բաժանում, անձնական պատմություններ, սիմվոլիկ քայլեր, զգացմունքային PR, սոցիալական թեմաներ, անգամ ընտանեկան հարաբերությունների շուրջ իլյուզիաներ ստեղծելու փորձեր։ Ամեն ինչ՝ միայն թե հանրային ուշադրության կենտրոնում չմնա գլխավոր հարցը՝ ով և ինչ որոշումների արդյունքում Հայաստանը հասցրեց այս կետին։

Այստեղ կա մեծ խնդիր, ինչի մասին չի խոսվում: Վերջին տարիներին «դավաճանության» թեզը աստիճանաբար հետ է մղվել։ Իշխանական գերդոզավորված քարոզչությունը կարողացավ այն ներկայացնել որպես ծայրահեղություն, էմոցիա կամ քաղաքական պիտակ։ Բայց իրականությունն այն է, որ հասարակության շատ զգալի հատվածը շարունակում է վստահ լինել, որ Արցախի կորուստը եղել է ոչ միայն սխալների, այլ նաև միտումնավոր պարտության, քաղաքական հաշվարկի և պետական կամքի բացակայության հետևանք։

Ընդդիմադիր քաղաքական համակարգի մի մասն էլ աստիճանաբար նահանջել է այդ թեզից, որովհետև եթե դու ամբողջությամբ ընդունում ես, որ գործ ունես դավաճանության հետ, ապա այլևս դժվար է այդ նույն համակարգի ներսում նստել, աշխատել, համաձայնություններ փնտրել, օրակարգեր կիսել և ձևացնել, թե խոսքը պարզապես հերթական իշխանության մասին է։ Դավաճանի հետ համակարգային համակեցությունը միշտ պահանջում է ներքին ինքնախաբեություն։

Բայց որքան էլ փորձեն փոխել թեմաները, որքան էլ փորձեն նոր օրակարգերով ծածկել հինը, մի բան չի փոխվում։ Արցախից դուրս եկող շարասյունը մնացել է մարդկանց հիշողության մեջ։ Եվ որքան այսօր իշխանությունը փորձի իր սեփական շարասյունները ներկայացնել որպես ուժ, կայունություն կամ վերահսկողություն, այնքան շատ մարդիկ տեսնելու են մեկ այլ բան՝ այն ճանապարհը, որով մի ամբողջ ժողովուրդ դարձավ գաղթական, իսկ դրա պատասխանատուները փորձում են ներկայանալ որպես հաղթողներ խորքում չի փակում, չի հուղարկավորում այն խարանը,որից նրանք փորձում են մաքրվել:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուժեղ Հայաստանում կալանքը չի կարող լինել իշխանության սիրած պատիժը․ Վարդևանյան

Ուժեղ Հայաստանում կալանքը չի կարող լինել իշխանության սիրած պատիժը․ Վարդևանյան Sun, 19 Apr 2026 19:54:09 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով