Խորապես ցավակցում եմ Բեռնար Անդրեասյանի ընտանիքին

Խորապես ցավակցում եմ Բեռնար Անդրեասյանի ընտանիքին

Mon, 20 Apr 2026 12:21:42 +0400


Ցավակցագիր

Կյանքից հեռացել է ֆրանսահայ անվանի բժիշկ, վիրաբույժ Բեռնար Անդրեասյանը։ Մարդ, որ ոչ միայն հմուտ մասնագետ էր, այլ նաև նվիրյալ հայ և մարդկային բարձր արժանիքներով օժտված մարդ։

Ցեղասպանությունից պազապուրծ Անդրեասյանների ընտանիքը հաստատվել էր Ֆրանսիայում 1920-ականներին, և նրա հայրը՝ Վազգեն Անդրեասյանը, դարձել էր Ֆրանսիայի ռազմական ավիացիայի հայտնի ինժեներ։ Նա մասնակցել է Griffon ինքնաթիռի նախագծմանը, որը 1959 թվականին գերազանցել է արագության համաշխարհային ռեկորդը։

Բեռնար Անդրեասյանը, լինելով ֆրանսիական բարձր էլիտայի ներկայացուցիչ, միաժամանակ պահպանել է իր հայկական արմատները, կազմել հայկական ընտանիք և ամուր կապեր հաստատել Հայաստանի ու Արցախի հետ։
Անկախությունց հետո Հայաստանի բազմաթիվ բժիշկներ մեկնում էին Ֆրանսիա՝ վերապատրաստվելու Բեռնար Անդրեասյանի մոտ և անցնում նրա բազմափորձ դպրոցը։ Նա նաև աջակցում էր հայ բժիշկներին Ֆրասիայի լավագույն կլինիկաներում վերապատրաստվելու հարցում։

Բեռնար Անդրեասյանը հաճախ էր այցելում Հայաստան ու Արցախ։ Գալիս էր և հատկապես Արցախում բազմաթիվ անվճար վիրահատություններ իրականացնում՝ փոխելով հարյուրավոր մարդկանց ճակատագրեր։

1990-ականների սկզբին, երբ Հայաստանում որոշ վիրահատություններ դեռ զարգացած չէին, Բեռնար Անդրեասյանը որպես վիրաբույժ իմ կյանքում նույնպես վճռորոշ դեր է ունեցել։

Բայց ամեն ինչից զատ՝ նրա բարությունն ու մարդկային գթասրտությունն ամենաարժեքավոր հատկություններն են, որոնցով նա միշտ մնալու է իմ և շատերի հիշողություններում։

Խորապես ցավակցում եմ Բեռնար Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին այս ծանր կորստի կապակցությամբ։
Վազգեն Մանուկյան
20.04.2026 թ․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկին Ադրբեջանում էր, շուտով կայցելի Հայաստան

Զելենսկին Ադրբեջանում էր, շուտով կայցելի Հայաստան Thu, 30 Apr 2026 12:15:13 +0400 Ապրիլի 23-ին Ուկրաինայի…

13 րոպե ago

Պարոն Փաշինյան, մենք բարեկեցի՞կ ենք ապրում. խաբված քաղաքացիները կառավարության դիմաց են

Պարոն Փաշինյան, մենք բարեկեցի՞կ ենք ապրում. խաբված քաղաքացիները կառավարության դիմաց են Thu, 30 Apr 2026…

18 րոպե ago

Զելենսկին խոստովանել է, որ վախենում է

Զելենսկին խոստովանել է, որ վախենում է Thu, 30 Apr 2026 12:00:39 +0400 Եթե ​​ԱՄՆ փոխնախագահ…

28 րոպե ago

Ինքը այնքան վախեցած է, այնքան պանիկայի մեջ է, սարսափում է չվերընտրվելուց

Ինքը այնքան վախեցած է, այնքան պանիկայի մեջ է, սարսափում է չվերընտրվելուց Thu, 30 Apr 2026…

28 րոպե ago

«Հրապարակ». ԿԳՄՍՆ ներկայացուցիչը բոյկոտում է Դիլիջանի քոլեջի տնօրենի մրցույթը

«Հրապարակ». ԿԳՄՍՆ ներկայացուցիչը բոյկոտում է Դիլիջանի քոլեջի տնօրենի մրցույթը Thu, 30 Apr 2026 11:45:15 +0400…

43 րոպե ago

Մանե Թանդիլյանը դիմել է եվրոպական երկրների առաջնորդներին

Մանե Թանդիլյանը դիմել է եվրոպական երկրների առաջնորդներին Thu, 30 Apr 2026 11:43:34 +0400 Երևանում կայանալիք…

45 րոպե ago