ՌԴ-ում մտադիր են չարտահանձնել նույնիսկ քրեական հանցանքի մեջ մեղադրվողներին
Mon, 20 Apr 2026 23:30:01 +0400

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը առաջարկել է չարտահանձնել արտասահմանյան երկրներ այն անձանց, ովքեր Ռուսաստանում որևէ տեսակի ապաստան են ստացել։
Փոփոխությունները ընդլայնում են արտահանձնումը մերժելու հիմքերը, այդ թվում՝ արտասահմանում քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց պարագայում։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, նախաձեռնությունը հիմնականում վերաբերում է Ռուսաստան փախած ուկրաինացիներին, բայց կարող է նաև ազդել Բալթյան երկրների ռուսամետ քաղաքացիների վրա։
Նշվում է նաև, որ ապաստանը առաջարկվում է տրամադրել «ավանդական արժեքների» պաշտպանության հիմքով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր