Նախկին նախարարին առաջադրել են նախագահի թեկնածու

Նախկին նախարարին առաջադրել են նախագահի թեկնածու

Mon, 20 Apr 2026 23:45:35 +0400


Le Monde-ը գրում է, որ ֆրանսիական աջամետ «Հանրապետականներ» կուսակցությունը Ֆրանսիայի նախկին Ներքին գործերի նախարար Բրյունո Ռեթայոյին ընտրել են 27 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածու։ Le Monde-ը մանրամասնել է, որ Ռեթայոյի թեկնածությունը որոշվել է կուսակցական քվեարկությամբ։

Ընդ որում, երեք տարբերակ է եղել՝ անցկացնել պրայմերիզ, կազմակերպել թեկնածուի ընտրության ավելի ազատ քվեարկություն՝ կուսակցականների մասնակցությամբ, կամ էլ պարզապես Ռեթայոյին նշանակել թեկնածու։ Կուսակցության 73,8 տոկոսը կողմ է եղել Ռեթայոյի՝ թեկնածու նշանակմանը։ Սակայն եղել են նաեւ այս տարբերակի քննադատներ, ինչպիսին Լորան Վոքյեն է, ով ղեկավարում է ֆրանսիական խորհրդարանում «Հանրապետականների» ֆրակցիան։ Վոքյեն կողմ է եղել պրայմերիզների անցկացման, որոնց կարող էին մասնակցել աջա-կենտրոնամետ Ժերալդ Դարմանենը եւ «Ռեկոնկիստա» կուսակցությունից Սարա Քնաֆոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Չաղ Ռուստամին» բանտից ազատելու որոշումը դատախազը կբողոքարկի

«Չաղ Ռուստամին» բանտից ազատելու որոշումը դատախազը կբողոքարկի Tue, 29 Sep 2026 14:43:27 +0400 Սեպտեմբերի 28-ին…

15 րոպե ago

Առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելու Թենեսիում

Առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելու Թենեսիում Tue, 29 Sep 2026 14:30:01 +0400 ԱՄՆ Թենեսի…

28 րոպե ago

Հանրային նոր հեռուստաալիք՝ նոր անձնակազմո՞վ

Հանրային նոր հեռուստաալիք՝ նոր անձնակազմո՞վ Tue, 29 Sep 2026 14:15:07 +0400 «Ազգային վերահսկողություն» ՀԿ նախագահ…

43 րոպե ago

Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել է․ ինչ է հայտնի

Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել է․ ինչ է հայտնի Tue, 29 Sep 2026 14:00:25 +0400 «Ռոսիա սեգոդնյա»…

58 րոպե ago

Օտարերկրացին ավելի հայ է, քան ՔՊ-ական պատգամավորը

Օտարերկրացին ավելի հայ է, քան ՔՊ-ական պատգամավորը Tue, 29 Sep 2026 13:45:43 +0400 ՔՊ-ական Հռիփսիմե…

1 ժամ ago

Ռեկորդային ծախսեր՝ պատերազմի համար․ ի՞նչ է նախատեսում Ռուսաստանը

Ռեկորդային ծախսեր՝ պատերազմի համար․ ի՞նչ է նախատեսում Ռուսաստանը Tue, 29 Sep 2026 13:30:14 +0400 Հաջորդ…

1 ժամ ago