Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը

Tue, 21 Apr 2026 12:22:52 +0400


Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ պողոտայում գործող մասնաճյուղը։ Այսուհետ Ֆասթ Բանկի հաճախորդները կսպասարկվեն հիմնովին արդիականացված, ընդարձակ, ժամանակակից դիզայներական լուծումներով հագեցած սրահում, որը վերազինվել է նորարարական տեխնիկայով։ Վերաբրենդավորումն իրականացվել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան՝ առաջարկելով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արագ, պարզ և արդյունավետ ձևաչափով։

Ֆասթ Բանկի Տիգրան Մեծ մասնաճյուղի կառավարիչ Գրիգոր Հակոբյանն ասել է․ «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մենք տեղափոխվել ենք Տիգրան Մեծ պողոտայում ավելի հարմարավետ, ավելի ընդարձակ ու արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով զարգացած մասնաճյուղ»:

Ֆասթ Բանկի պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է արագ լուծումներ գտնել յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին համապատասխան։ Մասնաճյուղում կան նաև ինքնասպասարկման արդի գործիքներ, որոնք ավելի են պարզեցնում բանկինգի գործընթացը։ Մասնաճյուղը գործելու է 24/7 աշխատանքային ռեժիմով:

Ֆասթ Բանկը շարունակում է մասնաճյուղերի արդիականացումը՝ ընթացքում մեծացնելով դրանց քանակը։ Նախորդ տարի Բանկը բացել է 4 նոր մասնաճյուղ և վերաբրենդավորել 10-ը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այնպիսի գյուղ լինի, որ մի տարի հետո չգան ասեն` դուրս եկեք ձեր տներից, սա տալիս ենք թուրքին

Այնպիսի գյուղ լինի, որ մի տարի հետո չգան ասեն` դուրս եկեք ձեր տներից, սա տալիս…

11 րոպե ago

Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն

Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Tue, 21 Apr 2026 21:39:20 +0400 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,…

17 րոպե ago

Ոչ տնտեսությունից, ոչ աստվածաբանությունից, ոչ էլ երժաշտությունից Փաշինյանը չի հասկանում

Ոչ տնտեսությունից, ոչ աստվածաբանությունից, ոչ էլ երժաշտությունից Փաշինյանը չի հասկանում Tue, 21 Apr 2026 21:36:46…

20 րոպե ago

15-ամյա աղջիկը ծննդաբերել է Ադրբեջանում

15-ամյա աղջիկը ծննդաբերել է Ադրբեջանում Tue, 21 Apr 2026 21:30:28 +0400 Ադրբեջանի Ուջարի շրջանում 15…

26 րոպե ago

«Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը

«Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Tue, 21 Apr 2026…

31 րոպե ago

Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Tue, 21 Apr 2026 21:22:19 +0400 Վրաստանի Բաթումի…

34 րոպե ago