Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո

Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո

Tue, 21 Apr 2026 14:53:29 +0400


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանում Corner հաղորդաշարի շրջանակում խոսել է այն մասին, թե ինչով է պատրաստվում զբաղվել կարիերան ավարտելուց հետ։

«Այս պահին մտածում եմ միայն ու միայն ֆուտբոլային կարիերայիս մասին։ Դա ավարտելուց հետո, ինձ թվում է, մի ժամանակ դադար կվերցնեմ։ Ուղեղս, ինչպես ասում են, պետք է մի հատ աբդեյթ անել։ Պետք է վերականգնեմ նաև մարմնիս հանգստությունը, քանի որ արդեն 20 տարի է՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մեջ եմ։ Այո, հանգստի հնարավորությունը անպայման պիտի լինի ու այդ հանգստից հետո միայն նոր կհասկանամ՝ ինչ պետք է անել»,- նշել է Մխիթարյանը։

«Կհասկանամ՝ մարզչի աշխատա՞նք, թե՞ ֆուտբոլային այլ գործունեություն։ Գուցե այն, ինչ անեմ, ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունենա։ Այս ամենը նաև կախված է նրանից, թե ինչ առաջարկներ կստանամ։ Հաշվի առնելով՝ ինչ ակումբներում եմ խաղացել, գուցե հենց այդ ակումբներից աշխատանք առաջարկեն, դեռ հստակ չգիտեմ։ Պիտի վերլուծեմ, հասկանամ՝ որն է ճիշտ ինձ համար ու նոր առաջ շարժվեմ»,- նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանի ԱԺ գալուն զուգահեռ՝ կրկին հավաքել են ջրի շշերը

Փաշինյանի ԱԺ գալուն զուգահեռ՝ կրկին հավաքել են ջրի շշերը Mon, 24 Aug 2026 11:43:39 +0400…

16 րոպե ago

Մեր նահատակների մասունքներով իրար գլխի են բամփում

Մեր նահատակների մասունքներով իրար գլխի են բամփում Mon, 24 Aug 2026 11:36:43 +0400 Ազգային ժողովում…

23 րոպե ago

Հայաստանը՝ «Новая волна 2026»-ի հաղթող

Հայաստանը՝ «Новая волна 2026»-ի հաղթող Mon, 24 Aug 2026 11:33:31 +0400 Հայաստանը ներկայացնող Ֆլորա Բիչախչյանը…

26 րոպե ago

Չեմ մոռացել, որ ասել եմ՝ Արցախը Հայաստան է ու վերջ

Չեմ մոռացել, որ ասել եմ՝ Արցախը Հայաստան է ու վերջ Mon, 24 Aug 2026 11:31:47…

28 րոպե ago

Այսօր սկսվում է ԱՄՆ պատմության ամենամեծ «հարձակումն»՝ ընդդեմ Իրանի

Այսօր սկսվում է ԱՄՆ պատմության ամենամեծ «հարձակումն»՝ ընդդեմ Իրանի Mon, 24 Aug 2026 11:30:18 +0400…

29 րոպե ago

Հայցը մերժե՞լ են

Հայցը մերժե՞լ են Mon, 24 Aug 2026 11:29:21 +0400 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության…

30 րոպե ago