Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո

Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո

Tue, 21 Apr 2026 14:53:29 +0400


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանում Corner հաղորդաշարի շրջանակում խոսել է այն մասին, թե ինչով է պատրաստվում զբաղվել կարիերան ավարտելուց հետ։

«Այս պահին մտածում եմ միայն ու միայն ֆուտբոլային կարիերայիս մասին։ Դա ավարտելուց հետո, ինձ թվում է, մի ժամանակ դադար կվերցնեմ։ Ուղեղս, ինչպես ասում են, պետք է մի հատ աբդեյթ անել։ Պետք է վերականգնեմ նաև մարմնիս հանգստությունը, քանի որ արդեն 20 տարի է՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մեջ եմ։ Այո, հանգստի հնարավորությունը անպայման պիտի լինի ու այդ հանգստից հետո միայն նոր կհասկանամ՝ ինչ պետք է անել»,- նշել է Մխիթարյանը։

«Կհասկանամ՝ մարզչի աշխատա՞նք, թե՞ ֆուտբոլային այլ գործունեություն։ Գուցե այն, ինչ անեմ, ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունենա։ Այս ամենը նաև կախված է նրանից, թե ինչ առաջարկներ կստանամ։ Հաշվի առնելով՝ ինչ ակումբներում եմ խաղացել, գուցե հենց այդ ակումբներից աշխատանք առաջարկեն, դեռ հստակ չգիտեմ։ Պիտի վերլուծեմ, հասկանամ՝ որն է ճիշտ ինձ համար ու նոր առաջ շարժվեմ»,- նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փող է ուզում, շատ փող

Փող է ուզում, շատ փող Sat, 04 Jul 2026 18:15:45 +0400 Նիկոլ Փաշինյանը ընտրությունների վրա …