Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին

Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին

Tue, 21 Apr 2026 18:05:56 +0400


Փաշինյանի «խաղաղության» թեզը՝ Ալենի կողմից հերքված: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

««Ադրբեջանն այժմ խոչընդոտում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ օգտագործելով իր լոբբինգը և ազդեցությունը»։ Այս հայտարարությամբ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն, ըստ էության, հրապարակայնորեն արձանագրել է մի իրողություն, որը բավականին մոտ է իրականությանը:

Սա նորություն չէ։ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները (ռազմավարական, էներգետիկ, ռազմական և էթնիկ-մշակութային առումով) շատ խորն են։ Թուրքիայի համար Ադրբեջանը ոչ միայն դաշնակից է, այլև «մեկ ազգ՝ երկու պետություն» նախագծի կարևոր մաս։ Անկարան հազվադեպ է գնում քայլերի, որոնք կարող են լուրջ գրգռել Բաքուն, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հայաստանին։

Սիմոնյանի հայտարարությունը ուղղակիորեն հակասում է այն քաղաքական թեզին, որը հետևողականորեն առաջ է մղում Նիկոլ Փաշինյանը՝ թե տարածաշրջանում ձևավորվել է «խաղաղության օրակարգ»։

Եթե իսկապես գոյություն ունենար կայուն և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընթաց Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա Բաքուն որևէ շարժառիթ չէր ունենա խոչընդոտելու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Ընդհակառակը՝ դա կդիտվեր որպես տարածաշրջանային կայունության լրացուցիչ գործոն։

Սակայն Սիմոնյանի խոսքը ցույց է տալիս հակառակը․ Ադրբեջանը շարունակում է վարել նախապայմանների և վերահսկողության քաղաքականություն՝ նույնիսկ այն ուղղություններում, որոնք ֆորմալ առումով իրեն չեն վերաբերում։

Սա ռեգիոնում ուժերի իրական հարաբերակցության հստակ ցուցիչ է։

Ավելին, Սիմոնյանի՝ «Թուրքիան կարծես այս հարաբերությունների գերին է» ձևակերպումը ոչ միայն սուր է, այլև բացահայտում է տարածաշրջանային իրողությունը․ Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում մեծապես պայմանավորված է Ադրբեջանի հետ ռազմավարական կապերով։ Այսինքն, հայ–թուրքական երկխոսությունը չի կարող դիտվել որպես լիարժեք ինքնուրույն գործընթաց, քանի դեռ պահպանվում է այդ կախվածությունը։

Այստեղ առաջանում է ավելի խորքային հակասություն։ Եթե Երևանը մի կողմից հայտարարում է, որ շարժվում է դեպի խաղաղություն, իսկ մյուս կողմից սեփական բարձրաստիճան պաշտոնյան փաստում է, որ այդ նույն «խաղաղության գործընկերը» խոչընդոտում է այլ ուղղությամբ կարգավորմանը, ապա ստացվում է ակնհայտ ճեղք պետական մոտեցումների ներսում։

Այս ճեղքն ունի մի քանի կարևոր հետևանք։

Առաջին՝ խաթարվում է արտաքին հաղորդագրությունների վստահելիությունը, քանի որ տարբեր հարթակներում ներկայացվում են իրարամերժ պատկերներ։

Երկրորդ՝ պարզ է դառնում, որ «խաղաղության օրակարգը» չունի կայուն հիմք և զգալիորեն կախված է արտաքին դերակատարների կամքից։

Երրորդ՝ ներքաղաքական մակարդակում թուլանում է իշխանության կողմից ներկայացվող «խաղաղություն կամ պատերազմ» երկընտրանքի ազդեցությունը, քանի որ իրականությունը այլ պատկեր է բացահայտում։

Այսպիսով, Ալեն Սիմոնյանի անուղղակի, բայց հստակ հակադարձում Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»,-գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զրկել են քաղաքացիությունից

Զրկել են քաղաքացիությունից Mon, 27 Apr 2026 20:30:14 +0400 Բահրեյնի իշխանությունները 69 անձի, այդ թվում՝…

20 րոպե ago

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Mon, 27 Apr 2026 20:15:41 +0400 Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան…

35 րոպե ago

Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն ահազանգում է

Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն ահազանգում է Mon, 27 Apr 2026 20:05:29 +0400 Մայիսի 22-ին…

45 րոպե ago

Հանրային միջոցառումներին կներկայանա զրահաբաճկոնով

Հանրային միջոցառումներին կներկայանա զրահաբաճկոնով Mon, 27 Apr 2026 20:00:31 +0400 Սպիտակ տանը քննարկվում է այն…

50 րոպե ago

Վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Մելքումյանը պարզաբանում է

Վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Մելքումյանը պարզաբանում է Mon, 27 Apr…

55 րոպե ago

ՔՊ-ի «սրտի օլիգարխները» հիմա էլ Աշխատավորի օրն են կազմակերպում

ՔՊ-ի «սրտի օլիգարխները» հիմա էլ Աշխատավորի օրն են կազմակերպում Mon, 27 Apr 2026 19:45:45 +0400…

1 ժամ ago