«Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել

«Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել

Wed, 22 Apr 2026 10:15:58 +0400


Ապրիլի 16-ին, հիմք ընդունելով «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 2113/Մ/25 դիմումը եւ հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի առաջարկությունը՝ Բերդ համայնքի ավագանին քվեարկությամբ որոշել է համաձայնություն տալ Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, Բերդի Պառավաքար գյուղի 12 փողոց, 4 շենք հասցեում գտնվող վարչական շենքի երկրորդ հարկի N 12 սենյակը՝ 5.67 քմ մակերեսով, N 13 սենյակը՝ 12.13 քմ մակերեսով, ընդհանուր՝ 17.8 քմ մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրելու «Հայփոստ» ՓԲԸ-ին՝ փոստային ծառայություններ իրականացնելու նպատակով: Այդ որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 13 անդամ, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 3։

Բերդի համայնքապետարանից տեղեկացա, որ մոտ մեկ տարի առաջ «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենը, լինելով Բերդի համայնքապետարանում, հայտնել է, որ իրենց ընկերությունը ֆինանսական վատ վիճակում է` աշխատավարձերը չեն կարողանում ժամանակին վճարել, կենսաթոշակները նախկինում «Հայփոստ» -ի միջոցով էին վճարվում, հիմա՝ բանկային քարտերով, եւ այդ պատճառով իրենց եկամուտները նվազել են, ուստի խնդրել է «Հայփոստի» տարածքն անվճար հիմունքներով տրամադրել իրենց։

Իսկ իրականությունն այն է, որ «Հայփոստ»-ը Հայաստանի տարածքում եւ արտերկրի հետ փոստային ծառայությունների մենաշնորհ ունի, ընկերության ղեկավար կազմն էլ շատ բարձր աշխատավարձեր է ստանում, օրինակ՝ «Հայփոստ»-ի տնօրենը` Հայկ Կոնջորյանի կինը, ամսական 10 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Սակայն Բերդ համայնքի սահմանամերձ Պառավաքար գյուղում փոստային բաժանմունքի համար 2 սենյակի վարձակալության փոքր գումարը չեն կարողանում վճարել` խնդրել են տարածքն անվճար տրամադրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին Mon, 02 Nov 2026 09:35:08 +0400…

16 րոպե ago

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում Mon, 02 Nov 2026 09:15:29 +0400 Ազատ ոճի…

35 րոպե ago

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

10 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

10 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

11 ժամ ago

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

11 ժամ ago