«Հրապարակ»․ 5 երիտասարդ ճարտարապետ ստորագրում են բոլոր այլանդակ որոշումների տակ

«Հրապարակ»․ 5 երիտասարդ ճարտարապետ ստորագրում են բոլոր այլանդակ որոշումների տակ

Wed, 22 Apr 2026 13:15:03 +0400


Ճարտարապետ, քաղաքաշինարար եւ հետազոտող Սարհատ Պետրոսյանին մեկ հարց տվեցինք. «Երեւանի խորհրդանիշներից մեկը դարձած Երիտասարդական պալատը տարիներ առաջ սեփականացրին եւ հողին հավասարեցրին, թե` նորը պետք է կառուցենք տեղում, եւ այսպես` մի շարք կարեւոր ու գեղեցիկ շենքեր: Ո՞վ է այդ ավերակների պատասխանատուն, չկա՞ սեփականատիրոջ հետ ժամկետների պայմանագիր ու պարտավորություն, եւ արդյո՞ք խախտելու դեպքում չպետք է ետ վերցնեն, թե՞ այդպես կարող ենք ողջ քաղաքը դժոխքի բաժին դարձնել անվերադարձ կերպով»: Նա պատասխանեց.

– Բնականաբար, ետ վերցնելու մեխանիզմը կա, դրա համար պետք է լինի քաղաքական կամք: Իսկ քաղաքական կամքը լինում է այն ժամանակ, հենց որ կա անձնական եւ խմբային շահը: Օրինակ, Կասկադի դեպքը դրա դասական օրինակն է: Գաֆեսճյանի թանգարանից վերեւ տարածքը դատարկ էր մնացել երկար ժամանակ: Եղավ շահ, հետաքրքրություն, քաղաքական ցանկություն, եւ գիտենք, թե ինչ գործարք տեղի ունեցավ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմած մյուս ուժի ղեկավարի` Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի ընտանիքն է հանդիսանում Կասկադի ամբողջ վերին հատվածի կառուցապատողը, այդ թվում՝ Կասկադի աջակողմյան հատվածի` մինչեւ Մատենադարան: Այդ հողը տրվել է կոնկրետ կառուցապատողի, որը կապված է Սարգսյանների ընտանիքի հետ: Այդտեղ կառուցելու են բազմաբնակարան շենքեր, տները վաճառելու են եւ այդ փողով ավարտելու են Կասկադը: Եվ ի՞նչ են կառուցում Կասկադի վրա՝ համերգասրահ: Երեւանը համերգասրահի կարիք ունի՞։ Ոչ: Իսկ ինչո՞ւ: Որովհետեւ Երեւանի քաղաքապետը Սերգեյ Սմբատյանին խոստացել է համերգասրահ, որի համար վճարում ենք ես, դու, մենք: Քաղաքն ունի բազմաթիվ համերգասրահներ, որոնք մենք չենք կարողանում պահել, օգտագործել: Եվ սա ներկայացվում է իբր շատ լավ նախագիծ, որն իրականում շատ վատ նախագիծ է, որովհետեւ Կասկադի աջակողմյան հատվածը Երեւանի կանաչ հատվածներից մեկն է, որը պետք է կանաչապատվեր, որ մենք ունենայինք մաքուր օդ, նաեւ՝ հեղեղներ չունենայինք Կենտրոնում, իսկ դա կառուցապատվում է: Այսինքն, նշանակում է, որ մենք ունենալու ենք ավելի կեղտոտ օդ, ավելի շատ հեղեղային մակերեւույթներ քաղաքի կենտրոնական հատվածներում: Սա ընդամենը մի դրվագ է, որը կարող եմ տարածել Երեւանի տարբեր մասերի վրա, եւ կտեսնենք, թե մենք ինչքան փոքր ու մեծ սխալներով վատթարացնում ենք Երեւանի վիճակը:
Ամենացավալին այն է, որ մինչեւ 2018 թվականը եթե կարծում էի, որ մենք ունենք սերնդային խնդիր, այսինքն, խնդիրը սերունդների մեջ է, բայց 2018-ն ապացուցեց, որ սերնդային խնդիր չէ: Որովհետեւ, եթե այն ժամանակ ավագ սերնդի ճարտարապետներ էին մտնում նման գործարքների մեջ, հիմա երիտասարդ սերնդի ճարտարապետներն են: Դա արդեն փոխանցվում է սերնդեսերունդ: Այսօր Երեւանը չունի գլխավոր ճարտարապետ, բայց ունի 5 հոգանոց ճարտարապետների խորհուրդ` բաղկացած երիտասարդներից, ովքեր ստորագրում են այս բոլոր այլանդակ, սխալ որոշումների տակ: Եվ դա ամբողջովին հուսաթափ է անում, որ մենք երբեւէ կլուծենք այս խնդիրները, քանի դեռ ունենք նման իշխանություն, որի նպատակն է` ձեւեր թափեն, թե ժողովրդավարություն է, ձեւեր թափեն, թե մարդակենտրոն են, բայց իրականում աշխատեն շատ փող, աշխատեն մակերեսային ու պոպուլիստական լայքեր հավաքելու վրա, բայց ոչ խորքային դիտեն եւ լուծեն այս խնդիրները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սադրու՞մ են․ ՌԴ ԱԽ-ն լուրջ մեղադրանքներ ունի ՀՀ իշխանությունների հասցեին

Սադրու՞մ են․ ՌԴ ԱԽ-ն լուրջ մեղադրանքներ ունի ՀՀ իշխանությունների հասցեին Fri, 18 Sep 2026 13:07:54…

14 րոպե ago

Թուրքիան և Իսրայելը «քարկոծում» են միմյանց․ Անկարան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին

Թուրքիան և Իսրայելը «քարկոծում» են միմյանց․ Անկարան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին Fri, 18 Sep 2026…

21 րոպե ago

Իրավունք չունեմ խոսել, ցտեսություն. Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանում հավաքվածներին

Իրավունք չունեմ խոսել, ցտեսություն. Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանում հավաքվածներին Fri, 18 Sep 2026 12:57:28 +0400 Latest…

25 րոպե ago

Փաստաբանը ուղիղ եթերում Գագիկ Խաչատրյանի հարցով զանգել է «Քրեակատարողական բժշկություն» ՊՈԱԿ

Փաստաբանը ուղիղ եթերում Գագիկ Խաչատրյանի հարցով զանգել է «Քրեակատարողական բժշկություն» ՊՈԱԿ Fri, 18 Sep 2026…

28 րոպե ago

Միջազգային պրակտիկայում նման դեպք չեք գտնի. Քոչարյան

Միջազգային պրակտիկայում նման դեպք չեք գտնի. Քոչարյան Fri, 18 Sep 2026 12:51:50 +0400 Latest news…

30 րոպե ago

Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին

Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին Fri, 18 Sep 2026 12:49:48 +0400 2026 թվականի սեպտեմբերի…

32 րոպե ago