Երկու անգամ աշխատանքից ազատել է, երկու անգամ էլ դիմել է դատարան

Երկու անգամ աշխատանքից ազատել է, երկու անգամ էլ դիմել է դատարան

Wed, 22 Apr 2026 19:45:06 +0400


Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը երկրորդ անգամ աշխատանքից ազատել է համայնքապետարանի հողաշինարար Արեն Ֆրանգյանին:

2022 թվականին, երբ Խաչիկ Վարդանյանը նշանակվել 18 համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 7 աշխատակիցների աշխատանքից ազատել էր, այդ թվում էր՝ հողաշինարար Արեն Ֆրանգյանին: Ֆրանգյանը դիմել էր դատարան՝ աշխատանքում վերականգնվելու եւ համայնքապետարանից հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջով: Դատարանը հայցը բավարարել էր, և Վարդանյանը ստիպված կատարել էր դատարանի որոշումը` ո՛չ միայն աշխատանքի ընդունելով, այլեւ վճարելով հարկադիր պարապուրդի գումարը:

Սակայն Արեն Ֆրանգյանին աշխատանքի ընդունելուց 5 ամիս անց կրկին ազատել էր աշխատանքից. «5 ամիս աշխատելուց հետո Խաչիկ Վարդանյանը կրկին անհիմն ինձ ազատեց աշխատանքից, կրկին՝ դատարան եմ դիմել: Համայնքապետը այդ 5 ամիսների ընթացքում ինձ անգամ համակարգիչ չտրամադրեց աշխատելու համար, և ոչ էլ որեւէ գործի մեջ էր ինձ ներգրավում, զուտ դատարանի որոշումը կատարելու համար ինձ աշխատանքի էր ընդունել: Երկրորդ անգամ ինձ աշխատանքից ազատելու համար հիմք է հանդիսացել, որ ես նստել եմ հաշվապահի աթոռին, և իմ աշխատանքային աթոռը տրամադրել համայնքի մի տարեց բնակչուհու, որ նստի և դիմում գրի:

Քանի որ ես համայնքապետարանի հողաշինարարն եմ, հողերի հետ կապված յուրաքանչյուր գործընթաց ես եմ իրականացրել, ուստի, նաև գիտեմ, որ համայնքապետը համայնքում կատարել է մի շարք ապօրինի գործարքներ, այդ իսկ պատճառով էլ ամեն գնով ուզում է ազատվել ինձանից», ասաց Ֆրանգյանը մեզ հետ զրույցում, հավելելով, որ համայնքապետի հետ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ բարձրաձայնել է համայնքապետի կողմից կառուցված խանութի մասին, որը կառուցել է միջհամայնքային նշանակության ճանապարհի վրա. «Գյուլագարակ մտնող մինջհամայնքային ճանապարհի եզրին մեծ խանութ կա, որը պատկանում է Վարդանյանին։ Խանութը ամբողջովին կառուցվել է ինքնակամ, առանց շինթույտվության, մի մասը, որը այս պահին դեղատուն է, կրկին կառուցվել է ինքնակամ, նրա պաշտոնավարման ժամանակ։ Դեղատան պատի տուֆ քարը ճանապարհների սալարկման քարերն են։ Դեղատան մի հատվածը ընդհանուր օգտագործման ճանապարհի վրա է, այդ իսկ պատճառով այդ հատվածը չի կարողացել օրինականացնել։ Խանութի դիմացի հարթակի մի մասը ևս կառուցված է միջհամայնքային նշանակության ճանապարհին, որը քաղաքաշինության կոմիտեն որակում է իբրև բարեկարգում։ Ինձ մոտ առկա է չափագրության օրինակը, որտեղ որակավորված հողաշինարարը հստակ ցույց է տվել, որ խանութի այդ հատվածը գծված չէ իր հողամասում, որը նշանակում է, որ դուրս է եկել իրեն պատկանող հողամասից: Ես Քաղաքաշինության տեսչությանն առաջարկել եմ, որ ներգրավեն որակավորված մասնագետներ, եզրակացություն տալու համար և պատրաստ եմ եղել վճարել դրա դիմաց, սակայն նրանք նույնպես խուսափել են։ Համայնքապետին հաջողվել է օրինականացնել իր խանութը` իր իսկ որոշմամբ, սակայն ճանապարհի վրա կառուցված մասը մնացել է անօրինական»:

Զանգահարեցինք Խաչիկ վարդանյանին ճշտելու, արդյոք իրեն պատկանող խանութի մի հատված կառուցվել է միջհամայնքային նշանակության ճանապարհի վրա, եւ հիմա այդ կառույցը չի կարողանում օրինականացնել. «Ոչ, դա ճիշտ չէ, եթե դաժե 20 սմ ընկնի սեփական տարածքից՝ համայնքի հողի վրա, դա կադաստրը մերժում ա, չի հաստատի: Ես օրինականացրել եմ հենց նույն ժամանակ, գիտեք` քանի մարդ է եկել ստուգման՝ տեսչությունից, որ տեսնեն սաղ օրինակա՞ն է, մեր հողամասո՞ւմ է, թե՞ հողամասից դուրս: Այդ հողը շատ շուտուց եղել ա մեր ընտանիքինը, 2010 թվականին է կառուցվել, եւ հետո մի փոքր մաս ավելացրել եմ: Չի կարա նման բան լինի, ճանապարհից 3-4 մետր մեջ ա սարքած: Բողոքել էին, տեսչությունից եկան, դաժե բողոքողի անուն- ազգանունը գրած ա եղել: Մարդիկ ասում են, որ անօրինական բան չենք տեսնում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը կարողանո՞ւմ է շրջանցել Հորմուզի նեղուցի ամերիկյան բլոկադան

Իրանը կարողանո՞ւմ է շրջանցել Հորմուզի նեղուցի ամերիկյան բլոկադան Wed, 22 Apr 2026 22:00:27 +0400 Չնայած…

4 րոպե ago

Հերթական մանիպուլյատիվ տեղեկությունը` փիառ նպատակներով

Հերթական մանիպուլյատիվ տեղեկությունը` փիառ նպատակներով Wed, 22 Apr 2026 21:45:34 +0400 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի…

19 րոպե ago

Մի քանի օր ժամանակ են տվել՝ բանակցություններին վերադառնալու

Մի քանի օր ժամանակ են տվել՝ բանակցություններին վերադառնալու Wed, 22 Apr 2026 21:30:14 +0400 Axios…

35 րոպե ago

Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ

Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Wed, 22 Apr 2026…

37 րոպե ago

Առաջիկայում հեղուկ գազի պակասորդ և գնաճ կլինի

Առաջիկայում հեղուկ գազի պակասորդ և գնաճ կլինի Wed, 22 Apr 2026 21:15:12 +0400 Երեկ գրել…

50 րոպե ago

Սամվել Կարապետյանի որդին դիմել է Մակրոնին

Սամվել Կարապետյանի որդին դիմել է Մակրոնին Wed, 22 Apr 2026 21:10:57 +0400 Սամվել Կարապետյանի որդին՝…

54 րոպե ago