Ինչքան ժամանակ կպահանջվի՝ հրթիռային պաշարները վերականգնելու համար
Wed, 22 Apr 2026 23:00:04 +0400
Միացյալ Նահանգներին կարող է պահանջվել ոչ պակաս, քան հինգ տարի՝ իր զինված ուժերի զինանոցում եղած հրթիռային պաշարները վերականգնելու համար՝ Իրանական վերջին էսկալացիայից հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Վերջին Իրանական էսկալացիայի ընթացքում ամերիկյան զինուժը ծախսել է ճշգրիտ խոցման իր հրթիռների մոտ 45 տոկոսը, THAAD որսացող համակարգերի մոտ 50 տոկոսը եւ Patriot ՀՕՊ հրթիռների գրեթե կեսը։ Tomahawk եւ մյուս հեռահար հրթիռների քանակը կրճատվել է 20-30 տոկոսով։ Այս իրավիճակը Միացյալ Նահանգների համար ստեղծում է բարձր խոցելիության վիճակ։
Ընդ որում, ներկայումս փաստացի ունեցած պաշարները կարող են եւ չբավականացնել խոշորածավալ ռազմական գործողություն իրականացնելու համար։ Պաշարների վերականգնումը բարդանում է նրանով, որ անհրաժեշտ է ռազմաարդյունաբերական համակարգի համար բավականին երկար ժամանակ, քանի որ այդ պաշարների արտադրական պրոցեսները բավականին երկար ընթացք ունեն։