Մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի մորաքրոջ որդին խնդրանքով դիմում է մեզ

Մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի մորաքրոջ որդին խնդրանքով դիմում է մեզ

Thu, 23 Apr 2026 15:15:49 +0400


Գյումրիի Ռեպինի 217/043 հասցեում ժամանակը կանգ է առել 1988-ի դեկտեմբերին։ Արդեն 38 տարի Արամյանների ընտանիքը բնակվում է «տնակում» (դոմիկում), որն այսօր ոչ թե տուն է, այլ վտանգավոր մի կառույց, որը ցանկացած պահի կարող է փլվել բնակիչների վրա։

​Վերջերս ընտանիքի համար վերջապես հույսի շող էր արթնացել։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների ծրագրով նրանք պետք է բնակարան ստանային։ Տիկին Արմինեն հուզմունքով հիշում է այն օրը, երբ պատրաստվում էին տեղափոխվել.

​«Վեշերը արդեն կապել էինք, պատրաստ սպասում էինք դուրս գալուն։ Տարիների մղձավանջն ավարտվում էր… բայց վերջին պահին զանգեցին ու ներողություն խնդրեցին։ Ասացին՝ կներեք, Արցախից բռնի տեղահանվածների ու զոհվածների ընտանիքներին ենք առաջնահերթությունը տալիս»,-hraparak.am-ին պատմեց նա։

​Արմինեն հասկանում է ուրիշի ցավը, բայց սեփական հուսահատությունը թաքցնելն անհնար է։ Իրենց հույսը, որն արդեն շոշափելի էր, նորից հետ մղվեց անորոշ ժամանակով, իսկ հավաքված պայուսակները մնացին տնակի խոնավ անկյունում։
​Այս պատմությունը երեք սերնդի ողբերգություն է.

​Արմինեի հայրը` 80-ամյա Ցոլակ Արամյանը, ով մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի մորաքրոջ որդին է և 40 տարվա վաստակաշատ խոհարար, այսօր 2-րդ կարգի հաշմանդամ է և տառապում է շաքարային դիաբետով։ Նրա միակ երազանքը կյանքի վերջին տարիները քարե պատերի ներսում անցկացնելն է։

​Արմինեն ընդամենը 10 տարեկան էր երկրաշարժի ժամանակ։ Այս տնակում անցան նրա մանկությունը, երիտասարդությունը և այստեղ էլ կորցրեց մորը 2020 թվականին, ով այդպես էլ տուն չտեսած մահացավ։

​Այսօր Արմինեի բալիկը նույն տարիքում է, ինչ Արմինեն էր աղետի ժամանակ։ Երրորդ սերունդն է մեծանում անմարդկային պայմաններում՝ քայքայված հատակի և անձրևից կաթող առաստաղի տակ։

​«Հորս խնդրանքն է`գոնե կյանքի վերջին օրերը մարդկային պայմաններում ապրի, մորս նման կաթոցի տակ չմնա, անտուն չհեռանա»։
​Արմինեն բազմիցս դիմել է Գյումրիի քաղաքապետարան։ Այնտեղից հայտնում են, որ սպասում են Կառավարության թույլտվությանը։ Հենց որ մեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր փուլը, նրանց անպայման կներառեն։ Սակայն հարցն այն է՝ արդյո՞ք տնակը կհամբերի։ Պատերի հսկայական անցքերն ու խարխուլ հիմքերը հուշում են, որ հերթական ուժեղ քամին կամ տեղումները կարող են ճակատագրական լինել։

​Այս ընտանիքը չի խնդրում ավելին, քան իրենց հասանելիքն է։ Նրանք պարզապես ուզում են, որ «համբերեք» բառը վերջապես փոխարինվի տան բանալիներով։ Արամյանների ճամպրուկները դեռ կապված են… նրանք դեռ սպասում են արժանապատիվ կյանքի իրենց հերթին։

​Կոնտակտային տվյալներ. 077532570
Հասցե. ք. Գյումրի, Ռեպինի 217/043 տնակ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը

Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը Thu, 18 Jun 2026 23:45:13 +0400 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել…

8 ժամ ago

Ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպանին

Ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպանին Thu, 18 Jun 2026 23:30:07 +0400 Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան…

8 ժամ ago

Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել

Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել Thu, 18 Jun 2026 23:00:45 +0400 Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի ավագ…

9 ժամ ago

Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը

Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Thu, 18 Jun 2026 22:45:20 +0400 Հունիսի 14-ի…

9 ժամ ago

Բրեժնեւի ծոռը գերի է ընկել Ուկրաինական ճակատում

Բրեժնեւի ծոռը գերի է ընկել Ուկրաինական ճակատում Thu, 18 Jun 2026 22:30:13 +0400 ԽՍՄ Կոմկուսի…

9 ժամ ago

19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն

19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն Thu, 18 Jun 2026 22:15:16 +0400 Բացահայտվել է…

10 ժամ ago