Վրդովմունքով տեղեկացանք․ Մայր Աթոռի կոչը ՀՀ կառավարությանը

Վրդովմունքով տեղեկացանք․ Մայր Աթոռի կոչը ՀՀ կառավարությանը

Thu, 23 Apr 2026 17:45:06 +0400


Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները, այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։

Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։

Կոչ ենք անում նաև մշակութային ժառանգության պահպանությամբ, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցությամբ և փոխգործակցությամբ շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին ազդու միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանի կոճակը պոկվել է, բարեբախտաբար՝ շալվարինը չէ

Փաշինյանի կոճակը պոկվել է, բարեբախտաբար՝ շալվարինը չէ Wed, 29 Apr 2026 14:15:43 +0400 Թատրոնի վարագույրը…

11 րոպե ago

Իսկապես չե՞ք տեսնում եկեղեցու նկատմամբ սանձազերծված գործընթացը

Իսկապես չե՞ք տեսնում եկեղեցու նկատմամբ սանձազերծված գործընթացը Wed, 29 Apr 2026 13:52:50 +0400 Ազգային ժողովում…

34 րոպե ago

Որոշվել է ավելի քան 300․000 ադրբեջանցի վերաբնակեցնել հետևյալ քաղաքներում և գյուղերում․ Գաբրելյանով

Որոշվել է ավելի քան 300․000 ադրբեջանցի վերաբնակեցնել հետևյալ քաղաքներում և գյուղերում․ Գաբրելյանով Wed, 29 Apr…

37 րոպե ago

Եվրոպական կառույցների համար Նիկոլի աթոռն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքները․ Աննա Մկրտչյան

Եվրոպական կառույցների համար Նիկոլի աթոռն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքները․ Աննա Մկրտչյան Wed, 29…

45 րոպե ago

Աշոտյանը կուսակցությունների նամակը ԵՄ-ին հանձնեց ԵՄ պատվիրակության անվտանգության աշխատակցին

Աշոտյանը կուսակցությունների նամակը ԵՄ-ին հանձնեց ԵՄ պատվիրակության անվտանգության աշխատակցին Wed, 29 Apr 2026 13:38:42 +0400…

48 րոպե ago

Ես չեմ ուզում նման բան կրկին գրել 2026-ի հունիսի 9-ին

Ես չեմ ուզում նման բան կրկին գրել 2026-ի հունիսի 9-ին Wed, 29 Apr 2026 13:31:13…

56 րոպե ago