Թրամփի նախարարը հրաժարական է տվել
Thu, 23 Apr 2026 19:30:03 +0400

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել Ջոն Ֆելանը։ «Ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանը թողնում է վարչակազմում իր զբաղեցրած պաշտոնը։ Որոշումն ուժի մեջ կմտնի անհապաղ կերպով»,- ասված է հայտարարության մեջ։ Նախարար Ֆալենի հրաժարականի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Նախարարի պաշտոնը կկատարի առաջին տեղակալ Խանգ Քաոն։
Նշենք, որ Ֆելանը հանդիսանում է մի շարք ներդրումային ընկերությունների հիմնադիր կամ համահիմնադիր։ Նախարարական պաշտոնը ստանձնել էր 25 թվականի մարտի 25-ին։ Ռազմածովային ուժերի նախարարը պատասխանատու է ամերիկյան զինուժի համակարգում ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման համար, ինչպես նաեւ այն ֆինանսական միջոցների համար, որոնք հատկացված են ռազմածովային ուժերին։ Ռազմաօդային, ռազմածովային եւ ցամաքային ուժերի նախարարները նախագահական կաբինետի մաս չեն կազմում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր