Թուրքիայում կամ Ադրբեջանում գեթ մեկ նատալիալեքսանյան կգտնե՞ք՝ չեք գտնի

Թուրքիայում կամ Ադրբեջանում գեթ մեկ նատալիալեքսանյան կգտնե՞ք՝ չեք գտնի

Fri, 24 Apr 2026 14:15:15 +0400


Որպեսզի պատկերացնեք, թե ինչպես է ավերել հայի հոգեբանությունը Նիկոլ Փաշինյանն այս տարիներին եւ ինչ թրքամոլներ ու հակահայեր ենք բուժել մեզանում, ուզում եմ մեջբերել Թուրքիայում ապրող մի թրքամոլ կնոջ ստատուսից մի հատված, որով նա արձագանքել է Ստեփանակերտում Մայր տաճարի ավերմունքին։

Գրել է․ «Եկեք փաստերով ցույց տամ, թե ինչ են արել Բաքվի բերդի պուտյովկեքը:
Տարիներ շարունակ ինչ վիճակում էին գտնվում Ղարաբաղի մզկիթները՞։
Դրանք մեծ մասամբ եղել են լքված, վնասված կամ օգտագործվել են այլ նպատակներով օրինակ խոզաբուծարան, պահեստ, կամ քանդել էիք այ դրանք պատմաշակութային էին, հավատացեք և սա փաստ է, որը միջազգային կառույցներն էլ են արձանագրել։ Միջազգային կառույցները տխմարներ: Այսինքն՝ երբ խոսում եք մշակութային ժառանգությունից, պետք է ամբողջ պատկերը ներկայացնեք, ոչ թե ընտրովի։ Կարողա գաք ասեք մահացած ադրբեջանցիների ատամներն էլ չեք հանել ոսկու՞ց այ գերեզմանփոր տառականներ»:

Որ նման թուրքի գեներով հայի ազգանվան տակ թաքնված արարածներ կան մեզանում մեծ ողբերգություն չի, իհարկե, ամեն ազգի մեջ էլ դավաճաններ, սրիկաներ, ազգին ու ազգայինն ուրացողներ կարող են լինել, բայց այս գրառումը, որի մեջ նաեւ Նիկոլ Փաշինյանին է պաշտպանել ու մի քանի ուրիշ մտքեր գրել թրքամոլ էակը, 1000-ից ավելի հայ մարդ է հավանել, մեծ մասը ֆեյք, բայց մի մասը կենդանի, Հայաստանում ապրող մարդիկ։ Մենք նկատեցինք, որ «հավանողների» մեջ է Վանո Սիրադեղյանի մերձավորներից մեկը` Երեւանի կրթության վարչության նախկին ղեկավար Սերգեյ Պողոսյանը, Ալեն Սիմոնյանի մայրը, Նորք Մարաշ սրտաբանական կլինիկայի ղելավար Միքայել Ադամյանը, կան ուսուցիչներ, համալսարան ավարտած մարդիկ:

Այսինքն, հայ ժողովրդի մեջ իրենց ինքնությունը կորցրած մարդիկ կան, որոնք ադրբեջանցու քարոզն են անում, նրանց մզկիթների դարդը լացում՝ երբ Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքում հազարավոր հայկական մշակութային արժեքներ են ոչնչացվել, երբ միլիոնավոր հայ մարդիկ են յաթաղանի քաշվել, երբ մեր հայրենիքի մի հսկա հատված կորցրել ենք, հայ մարդը թողել՝ մազապուրծ փախել, պատսպարվել է Հայաստան կոչվող այս մի բուռ հողի վրա։
Կարո՞ղ եք Թուրքիայում կամ Ադրբեջանում գտնել գեթ մեկ թուրք կամ ադրբեջանցի, որը հայի շահերն է արտահայտում, խոսում է հայկական եկեղեցիների ու շինությունների ավերման, հայերի էթնիկ զտման, Արցախի դատարկվելու մասին, որն ափսոսում է, որ գերիներ կան Բաքվի բերդում, որը մեղադրում է իր ղեկավարությանը՝ հայերի նկատմամբ կատարված ոճիրների համար։ Չկա։

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանի հայտարարություն, TRIPP-ի նախագծման աշխատանքների մեկնարկ, Եկեղեցի՝ դատական գործեր․ Օրվա թոփ լուրերը

Փաշինյանի հայտարարություն, TRIPP-ի նախագծման աշխատանքների մեկնարկ, Եկեղեցի՝ դատական գործեր․ Օրվա թոփ լուրերը Thu, 22 Oct…

11 րոպե ago

TOM FORD բրենդը գալիս է Հայաստան

TOM FORD բրենդը գալիս է Հայաստան Thu, 22 Oct 2026 23:08:41 +0400 Հայաստան է գալիս…

17 րոպե ago

Վեյփինգի պատճառով հայտնի երգչուհու ձայնը վնասվել է

Վեյփինգի պատճառով հայտնի երգչուհու ձայնը վնասվել է Thu, 22 Oct 2026 23:00:09 +0400 Ամերիկացի հայտնի…

26 րոպե ago

Ուկրաինայի բնակչությունը նվազել է

Ուկրաինայի բնակչությունը նվազել է Thu, 22 Oct 2026 22:52:05 +0400 Ուկրաինայի բնակչությունը 2026 թվականի կեսերին…

34 րոպե ago

Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան

Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Thu, 22 Oct 2026 22:47:17…

38 րոպե ago

Որտե՞ղ էին երեխաները. Սիսիանում հայտնաբերել են կորած անչափահասներին

Որտե՞ղ էին երեխաները. Սիսիանում հայտնաբերել են կորած անչափահասներին Thu, 22 Oct 2026 22:45:23 +0400 ՇՄՆ…

40 րոպե ago