Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ

Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ

Fri, 24 Apr 2026 20:27:16 +0400


Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում գումարված միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին, այդ թվում՝ Ֆրանսիայի փաստաբանական միությունների ղեկավարներին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի:

Հանդիպմանը տիար Բաբայանը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, տեղեկացրեց, որ համաժողովի շրջանակներում նրանք նախ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին, ապա ժամանել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունը, ինչպես նաև ծանոթանալու Հայոց Եկեղեցու առաքելությանն ու ազգային-հասարակական կյանքում ունեցած դերակատարությանը։

Իր հերթին ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիար Արա Զոհրաբյանը, երախտագիտություն հայտնելով ընդունելության համար, Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց իրավաբանական հանրության զորակցությունը՝ Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավման ճանապարհին։

Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն ոճրագործությանը և արձանագրեց, որ պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։

Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց նաև նմանօրինակ միջազգային համաժողովների անցկացումը՝ ընդգծելով իրավապաշտպան հանրության անփոխարինելի դերը ճշմարտության, արդարության և իրավունքի գերակայության հաստատման գործում։

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատանքը հայտնեց փաստաբաններին՝ արդյունավոր ընթացք մաղթելով համաժողովի աշխատանքներին և արգասաբեր գործունեություն՝ իրենց մասնագիտական առաքելության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Մարզպետից՝ համայնքապետի աթոռին

«Հրապարակ»․ Մարզպետից՝ համայնքապետի աթոռին Tue, 03 Nov 2026 10:25:57 +0400 Նոյեմբերի 29-ին Հայաստանի 10 համայնքներում…

11 րոպե ago

#Ուղիղ․ Մեկնարկել են 2027թ․ բյուջեի քննարկումները

#Ուղիղ․ Մեկնարկել են 2027թ․ բյուջեի քննարկումները Tue, 03 Nov 2026 10:19:22 +0400 Latest news from…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Առանց Արարատի, շուռ տված Խոր Վիրապով. որքա՞ն նստեց անձնագրերի տաշիտուշին

«Հրապարակ»․ Առանց Արարատի, շուռ տված Խոր Վիրապով. որքա՞ն նստեց անձնագրերի տաշիտուշին Tue, 03 Nov 2026…

21 րոպե ago

Թուրքիայում կալանավորել են տասնյակ գյուլենականների

Թուրքիայում կալանավորել են տասնյակ գյուլենականների Tue, 03 Nov 2026 10:00:32 +0400 Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը…

36 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը մի խնդիր է դրել` քանդել պետությունը մինչեւ վերջ

«Հրապարակ»․ Փաշինյանը մի խնդիր է դրել` քանդել պետությունը մինչեւ վերջ Tue, 03 Nov 2026 09:45:25…

51 րոպե ago

Սկսեցին հարվածել Իրանին

Սկսեցին հարվածել Իրանին Tue, 03 Nov 2026 09:30:53 +0400 Ամերիկյան զինվորականները հարված են հասցրել Իրանի…

1 ժամ ago