Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

Պետության եւ իշխող կուսակցության նույնացման ցուցադրումը՝ նույնիսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ներկայությամբ

Պետության եւ իշխող կուսակցության նույնացման ցուցադրումը՝ նույնիսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ներկայությամբ

Mon, 27 Apr 2026 11:38:35 +0400


Ապրիլի 23-ից իր գործունեությունն է սկսել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը։ Այն, սակայն, առ այսօր չի անդրադարձել ՀՀ իշխանությունների կողմից անտեսված իր երկու հայտնի դրույթներին, ինչի հետևանքով մեր ընտրական գործընթացներում քաոս է ստեղծվել ։ Դրանք են՝

CDL-AD (2016)004 Ուղեցույցում արտահայտված մտահոգությունը պետության և իշխող կուսակցության նույնացման վերաբերյալ, ինչը համարվում է ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման գագաթնակետը ։
ՀՀ ԱԺ 2021թ. ընտրությունների վերջնական զեկույցի առաջարկ-հանձնարարականը ՀՀ իշխանություններին՝ վարչական ռեսուրսի չարաշահման դեմ առավել մանրամասն օրենսդրական կանոնակարգեր մշակելու, արժանահավատ հաղորդումների պատշաճ հետաքննություն իրականացնելու և զսպող պատժամիջոցներ սահմանելու մասին ։

Պարզաբանեք նաև, որ ս.թ. փետրվարի 7-ից սկսված ընտրական գործընթացներում, առնվազն, մեր կողմից արձանագրված շուրջ 200 ենթադրյալ ընտրախախտումներին, այդ թվում՝ վարչական ռեսուրսի օգտագործմանը, ԿԸՀ-ն որևէ կերպ չի անդրադարձել ։ Վերջինս համարում է, որ ընտրական գործընթացների լիարժեք հսկողությունն իր կողմից սկսվում է միայն թեկնածուների գրանցումից հետո ։ Ի դեպ, անգամ Վարչապետն իր բազմաթիվ հայտարարություններով կամ որոշ դիտորդներ համամիտ չեն այդ մոտեցմանը, ինչն էլ հանգեցրել է նման խառնաշփոթի։

Արդյունքում, վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահումը վեր է ածվել պետության և իշխող կուսակցության հաստատված նույնացման, որը շարունակվում է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայությամբ՝ արդեն իսկ անդառնալի հետևանքներ թողնելով ընտրությունների արդյունքների վրա։ Իշխող կուսակցության տարբերանշանով Վարչապետի գլխարկը և դրա հայտնվելը Կառավարության պաշտոնական կայքէջում ասվածի վառ ապացույցն է ։

ՕՐԻՆ-2026

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՀ խորհրդարանական ընտրությունները նոր պատմության մեջ կմնան որպես պետական տեռոր․ ՀՅԴ Բյուրո

ՀՀ խորհրդարանական ընտրությունները նոր պատմության մեջ կմնան որպես պետական տեռոր․ ՀՅԴ Բյուրո Thu, 09 Jul …