Կիրակի , 2 Օգոստոսի 2026

Ի՞նչ է այսօր Ադրբեջանի տարածքով առաքվելու Հայաստան

Ի՞նչ է այսօր Ադրբեջանի տարածքով առաքվելու Հայաստան

Thu, 30 Apr 2026 11:00:11 +0400


Ադրբեջանով Հայաստան կուղարկվեն հացահատիկի և պարարտանյութի նոր խմբաքանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ադրբեջանի տարածքով տրանզիտով այսօր Հայաստան է ուղարկվելու հացահատիկ և պարարտանյութ»,- նշում են լրատվամիջոցները։

Ապրիլի 24-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստան կգա 5 վագոն բեռ` ընդհանուր 350 տ քաշով։ Հացահատիկն ու պարարտանյութն ուղարկվում են Ռուսաստանից։

Նշենք, որ Հայաստանը հինգ ամսում Ադրբեջանի և Վրաստանի տարածքով 23,5 հազար տոննա հացահատիկ է ներկրել երկաթուղով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Յուրաքանչյուր վայրկյանը ապրել եմ՝ հավատարիմ մնալով իմ կոչումին ու երդմանը

Յուրաքանչյուր վայրկյանը ապրել եմ՝ հավատարիմ մնալով իմ կոչումին ու երդմանը Sat, 01 Aug 2026 11:59:02 …