Հինգշաբթի , 23 Հուլիսի 2026

Այս տարի այդ պրոցեսին հետևելու հնարավորությունից ևս զրկված ենք

Այս տարի այդ պրոցեսին հետևելու հնարավորությունից ևս զրկված ենք

Fri, 01 May 2026 12:43:29 +0400


Վարչական դատավարության համակարգը էլեկտրոնային դարձնելու «առթիվ» Դատալեքս համակարգում չեն երևում 2026թ.-ից մուտքագրված գործերը, ինչը ոչ միայն առհասարակ զրկում է մասնագիտական հանրությանը պրակտիկային հետևելու հնարավորությունից, այլև ընտրություններին ընդառաջ ընտրական վեճերին հետևելու հնարավորությունից։

Արդյունքում մենք չգիտենք, օրինակ, Դանիել Իոանիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել թե՞ քիչ թե շատ իրական հայց է ներկայացրել «Իմ քայլը» հիմնադրամի դեմ։

2021թ. ընտրությունների դատական պրակտիկայի մոնիթորինգով 105 վճիռ էինք արձանագրել, որով 070 անձնագրային կոդով Արցախի բնակիչները որպես ՀՀ քաղաքացի վիճարկել և ստացել էին ԱԺ ընտրություններին մասնակցելու հնարավորություն։

Այս տարի այդ պրոցեսին հետևելու հնարավորությունից ևս զրկված ենք։

Այսպիսի նորություններ ժողովրդավարության բաստիոնից։

Տաթևիկ Սողոյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Եթե գլուխը ճաղատ է, դա դեռ չի նշանակում, որ ճակատը պարզ է»

«Եթե գլուխը ճաղատ է, դա դեռ չի նշանակում, որ ճակատը պարզ է» Wed, 22 Jul …