Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ

Արցախահայերին և ՀՀ-ին սատարող բանաձևի պատճառով Բաքուն խզեց կապերը ԵԽ-ի հետ

Fri, 01 May 2026 12:30:54 +0400


Միլի Մեջլիսը (խորհրդարանը) այսօր՝ մայիսի 1-ին, բանաձև է ընդունել Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի դեմ, իբր, ձեռնարկված «կանխակալ գործողությունների վերաբերյալ»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Փաստաթուղթը կարդացել է փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը։

Ըստ որոշման՝ Միլի Մեջլիսը (խորհրդարանը) դադարեցնում է Եվրախորհրդարանի հետ ցանկացած համագործակցություն։

Ավելին, կսկսվի Միլի Մեջլիսի անդամակցությունը «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովում դադարեցնելու ընթացակարգը։

Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանը ստիպված է եղել կասեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ, իր բնորոշմամբ, ԵԽ-ի «կողմնակալ փաստաթղթերի պատճառով, սակայն իր ջանքերի շնորհիվ 2016 թվականի սեպտեմբերին որոշում է կայացվել վերականգնել հարաբերությունները»։

«Ցավոք, վերջին 10 տարիները ցույց են տվել, որ Եվրախորհրդարանը մտադիր չէ հրաժարվել Ադրբեջանի դեմ իր կողմնակալ գործունեությունից։ Մեր տարածքային ամբողջականության վերականգնումը միայն մեծացրել է նրա գործունեությունը այս ուղղությամբ։ Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ չափանիշներով է իրականում գործում այս մարմինը», – նշել է խոսնակը։

Բաքվի հիստերիայի պատճառն, ըստ ամենայնի, ԵԽ երեկվա բանաձևն է, որը վերաբերում է Հայաստանի ժողովրդավարականության մարտահրավերներին և խնդիրներին, ինչպես նաև ներառում է հետևյալ պահանջները․

* Արդարություն և պատասխանատվություն հայ գերիների հարցում․ Եվրոպական Խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Այն ընդգծում է, որ ցանկացած կայուն խաղաղություն պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա։

* Արցախահայության իրավունքներ․ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հաստատուն աջակցությունը արցախահայության իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության և սեփականության պաշտպանության հարցերը։ Խորհրդարանը հստակ կոչ է անում ապահովել նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պահանջում է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և կոչ է անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հայաստանը իր կամքով չարեց դա․ մենք ստիպեցինք»․ Ալիևի ցինիկ հայտարարությունները

«Հայաստանը իր կամքով չարեց դա․ մենք ստիպեցինք»․ Ալիևի ցինիկ հայտարարությունները Wed, 12 Aug 2026 09:30:33 …