Երկուշաբթի , 22 Հունիսի 2026

Ովքեր են այցելել օկուպացված Շուշի

Ովքեր են այցելել օկուպացված Շուշի

Sat, 02 May 2026 11:00:12 +0400


Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները շաբաթ առավոտյան այցելել են Շուշայում կառուցվող Ենի Շուշա մզկիթ:

Պատվիրակությունը ծանոթացել է նոր կառույցի շինարարությանը, որը պետք է դառնա քաղաքի տեսարժան վայր։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այցին 62 երկրներից և միջազգային կազմակերպություններից մասնակցում են ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ և այլ ներկայացուցիչներ։

Այցի ընթացքում օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պաշտպանության նախարարն այցելել է Կիեւ

Պաշտպանության նախարարն այցելել է Կիեւ Tue, 12 May 2026 01:00:18 +0400 Գերմանիայի Պաշտպանության նախարար Բորիս …