Հինգշաբթի , 23 Հուլիսի 2026

Ինչու է Ռոման Աբրամովիչն այցելել Կիեւ

Ինչու է Ռոման Աբրամովիչն այցելել Կիեւ

Mon, 08 Jun 2026 19:30:41 +0400


Ռուս գործարար Ռոման Աբրամովիչն այցելել է Կիեւ՝ Ուկրաինայի ղեկավարության հետ հանդիպումներ ունենալու համար։ Այս մասին Sky News բրիտանական հեռուստաալիքին պատմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Համաձայն հաղորդման, գործարարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված ուղերձ է խոստացել փոխանցել։ Հանդիպման ընթացքում, ըստ Զելենսկու, քննարկվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հնարավոր փոխզիջումները։ Սակայն Զելենսկին նաեւ շեշտել է, որ մերժել է Դոնբասի հարցով ցանկացած զիջումը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգյան տնտեսական ֆորումի ժամանակ էր հայտարարել, որ մայիսի 21-ին ռուս գործարար է հանդիպել Զելենսկու հետ՝ նրա իսկ խնդրանքով։ Պուտինը չէր մանրամասնել գործարարի ով լինելը, սակայն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ նրան շատերն են ճանաչում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուբիոն Վաշինգտոնում բանակցություններ է վարել

Ռուբիոն Վաշինգտոնում բանակցություններ է վարել Sun, 19 Jul 2026 23:00:30 +0400 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն …