ՖԻՖԱ-ն հրաժարվեց․ ճնշումն ազդեց

ՖԻՖԱ-ն հրաժարվեց․ ճնշումն ազդեց

Sat, 01 Aug 2026 18:00:32 +0400


ՖԻՖԱ-ն հրաժարվել է իր կոմերցիոն իրավունքների մի մասի վաճառքի ծրագրից։ Այս մասին Sky News հեռուստաալիքին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

«Ուշադիր լսելով բոլոր կարծիքները՝ մենք եկանք այն եզրակացության, որ նախագիծը առաջացրել է այնպիսի տարաձայնություններ, որոնց պայմաններում դրա իրականացումն այլևս չի համապատասխանում ի սկզբանե դրված նպատակին… Սրա հետ կապված՝ տվյալ առաջարկը չի իրականացվի»,- Ինֆանտինոյի խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը։

Հուլիսի 28-ին ՖԻՖԱ-ն հայտարարել էր FIFA Forward Enterprise նոր կոմերցիոն կառույցի (որի արժեքը գնահատվում էր 20 միլիարդ դոլար) բաժնետոմսերի շուրջ 20%-ի վաճառքի հաշվին մինչև 4.2 միլիարդ դոլար ներգրավելու մտադրության մասին։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նախագծին պետք է մասնակցեր ամերիկյան Thrive Capital ներդրումային ընկերությունը, որը պատկանում է Ջոշուա Քուշներին, իսկ գործարքի խորհրդատուն JPMorgan բանկն էր։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախաձեռնությունը քննադատել էին Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիայում (ԿՈՆԿԱԿԱՖ), իսկ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) հայտարարել էր կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերը բոյկոտելու մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այնպես են հպարտանում, կարծես ոչ թե խլել են, այլ իրենք են սարքել

Այնպես են հպարտանում, կարծես ոչ թե խլել են, այլ իրենք են սարքել Fri, 31 Jul …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով