Ինչու՞ նորոգեցին Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները, ոչ թե Կիրանցի հնամենի վանքերը

Ինչու՞ նորոգեցին Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները, ոչ թե Կիրանցի հնամենի վանքերը

Sat, 02 May 2026 13:45:23 +0400


Կառավարությունը 2023թ․-ին որոշեց 64 միլիոն դրամ հատկացնել 1888թ․-ին կառուցված Կիրանցի Սուրբ Երրրորդություն եկեղեցու նորոգման համար։ 2024 թ․ մայիսին՝ ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկումից հետո, կազմվեցին Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու նորոգման (մասնավորապես՝ տանիքածածկերի) աշխատանքների համար նախատեսված նախագծանախահաշվային փաստաթղթերը։ 2025թ․-ին այդ եկեղեցու գմբեթը, տանիքածածկերը նորոգվել են։ Կիրանցի շրջակա անտառներում կան հնամենի վանքեր, որ տասնամյակներով չեն նորոգվում, քանդվում, ավերվում են։ Կիրանց և Աճարկուտ գյուղերի անտառներում են գտնվում Կիրանց, Առաքելոց, Սամսոնի և Դեղձնուտի վանքերը։ 13-րդ դարում կառուցված Կիրանցի վանքը կանգուն է, սակայն վանքի լանջերին աճած ծառեր կան, որոնք քայքայում են վանքի պատերը։

Կիրանց գյուղից 3 կմ դեպի արևմուտք, անտառապատ լեռների լանջին է գտնվում 13-րդ դարի Առաքելոց վանքը։ Խնձորկուտ անտառապատ սարահարթի վրա է 12-13-րդ դարերի Սամսոնի վանքը: Ավերված վիճակում է նաև 12-13-րդ դարերի Դեղձնուտի վանքը, որը միջնարդարյան հայ ճարտարապետության արժեքավոր կոթողներից է։ Նշված վանքեր տանող ճանապարհներ կան, սակայն Կիրանցի, Դեղձնուտի, Սամսոնի վանքեր կարելի է հասնել միայն բեռնատար կամ՝ մեծ անցողունակություն ունեցող ավտոմեքենաներով։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ական իշխանությունը չեն նորոգում Կիրանցի անտառներում գտնվող հնամենի վանքերը, սակայն նորոգեցին 1888-ին կառուցված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին և Ոսկեպարի Սուրբ Աստվածածինը։

2024թ․ գարնանը սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կեպորվ Ադրբեջանին հանձնվեցին Կիրանց գյուղից շուրջ 15 հեկտար տարածք, Բերքաբեր գյուղից մի քանի դիրքեր և Կիրանց-Բաղանիս հատվածում շուրջ 30 տարի ամրացաած դիրքերը։ Դրանից հետո Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին հայտնվեցին նորահայտ սահմանի եզրին։ Դրանք միջպետական ճանապարհի կողքին են, երթևեկողներին՝ լավ տեսանելի։ Դրանք նորոգվեցին, որպեսզի հանրության ուշադրությունը շեղվի սահմանազատման անվան տակ հողերի հանձնումից, հանրությունը տեսնի, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչքան հոգատար է մեր եկեեղեցիների հանդեպ, դրանք նորոգել է։ Իսկ սարերում, անտառներում հնամենի վանքերը, միջնարդարյան ճարտարապետության կոթողները՝ մեր պատմության համր վկաները շարունակում են քանդվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մասնակցել է Սուրբ Պատարագի Յոթ Վերք եկեղեցում

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մասնակցել է Սուրբ Պատարագի Յոթ Վերք եկեղեցում Sun, 26 Apr 2026 20:53:09 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով