Երկուշաբթի , 8 Հունիսի 2026

ԼԺՀ-ի ամբողջապես ազատագրված է․ Գերասիմովի հնչեղ հայտարարությունը

ԼԺՀ-ի ամբողջապես ազատագրված է․ Գերասիմովի հնչեղ հայտարարությունը

Tue, 21 Apr 2026 10:00:49 +0400


ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ամբողջական ազատագրման մասին։ Այս մասին նա ասել է «Հարավ» զորախմբի համազորային միավորման կառավարման կետում ելույթի ժամանակ։
«Ամբողջությամբ ավարտված է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը… Այժմ միացյալ զորախմբի կազմավորումների և զորամասերի հարձակումն իրականացվում է բոլոր ուղղություններով», – ասել է ԳՇ պետը։

Նա հայտնել է, որ մարտ-ապրիլ ամիսներին ռուսական զորքը վերահսկողության տակ է առել 34 բնակավայր և մոտ 700 քառակուսի կմ տարածք։ Նշվում է նաև Սլավյանսկի և Կրամատորսկի ուղղությամբ առաջխաղացման մասին։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ ստորաբաժանումներն այդ քաղաքների արևելյան ծայրամասերից մոտ 12 և 7 կմ հեռավորության վրա են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քննչական կոմիտեն խախտել է Վարդան Ղուկասյանի անմեղության կանխավարկածը․ Փոստանջյան

Քննչական կոմիտեն խախտել է Վարդան Ղուկասյանի անմեղության կանխավարկածը․ Փոստանջյան Sat, 06 Jun 2026 11:15:49 +0400 …