Նիկոլանդիայում ցանկացած ԶԳԱՅԱԿԱՆ կոճակ աշխատացվում է ՓՈՂԻ և միայն ՓՈՂԻ գործոնով

Նիկոլանդիայում ցանկացած ԶԳԱՅԱԿԱՆ կոճակ աշխատացվում է ՓՈՂԻ և միայն ՓՈՂԻ գործոնով

Sun, 03 May 2026 12:15:03 +0400


«ԻՇԽԱՆՈԻԹՅԱՆ ծախսած ՓՈՂԸ, կամ ՓՈՂԻ իշխանությունը

Անզեն աչքով էլ երևում է, որ Նիկոլանդիան ահռելի չափի գումարներ է դաշտ նետել իրենց քարոզի համար: Բացօթյա համերգներ, փառատոններ, կարնավալներ, ավտոերթեր, քայլերթեր, մարկետինգային ատրիբուտներ, գովազդ, քարոզիչներ, երկրով մեկ հազարավոր պաստառներ, մերչենդայզինգ (նախընտրական բրենդային չուլուփալաս), երգեր, պարեր, ինքնագովեստ և այլն: Նիկոլանդիան օգտագործում է ԲՈԼՈՐԻՆ անխտիր ցանկալի տպավորությունն ու ՀԱՏԿԱՊԵՍ պատկերը ստանալու համար: Ընտրող-օգտատերը պետք է մի կողմից ԱՆԴԱԴԱՐ տեսնի ու լսի թե ինչքան լավն է Նիկոլ Առաջինի օրոք կյանքը Նիկոլանդիայում և ինչքան վատն են մնացած բոլորը միասին վերցրած:

Նիկոլանդիայում ՓՈՂԸ որոշիչ դեր է խաղում և ցանկացած ԶԳԱՅԱԿԱՆ կոճակ աշխատացվում է ՓՈՂԻ և միայն ՓՈՂԻ գործոնով: Թոշակների բարձրացումը, առողջապահական ապահովագրությունը, դեպի Լարնակա 2 եվրոյանոց ավիատոմսը, աշխարհահռչակ երգիչների ելույթը հրապարակում, խոշոր բիզնեսի ԹԱՔՈՒՆ հանդիպումը «ոխերիմ հարևանի» խոշոր բիզնեսի հետ, «թեկուզ հացը դառնա 1000 դրամ նիկոլ եմ ընտրելու» ասողները, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ փակ, կամ «բացվող» սահմանները, TRIPP-ը, «ինքնիշխանության բրենդը»՝ այս ամենը իրականում փողի մասին է:

ՆԻԿՈԼԱՆԴԻԱՆ փողի մասին է: Նիկոլ Առաջինը փողի իշխանության ղեկավարն է:

Ով պարզ բացատրեց մարդկանց, թե ընտրողի գրպանի պարունակության տարբերությունը որքանով է զիջում ՓՈՂԻ իշխանավորների գրպանի պարունակությանը և որքանով է փոխվելու այդ հարաբերակցությունը ի օգուտ ընտրողի ՓՈՂԻ իշխանության հեռանալուց հետո, նա էլ կհաջողի»:

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան

Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Fri, 18 Sep…

8 րոպե ago

ՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները

ՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները Fri, 18 Sep 2026 11:00:41 +0400 Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի…

17 րոպե ago

«Հրապարակ». Վառարանի վրա ձեռքերը տաքացնելով ունեցվածքի տեր է դարձել

«Հրապարակ». Վառարանի վրա ձեռքերը տաքացնելով ունեցվածքի տեր է դարձել Fri, 18 Sep 2026 10:45:14 +0400…

32 րոպե ago

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը Fri, 18 Sep 2026 10:30:05…

48 րոպե ago

«Հրապարակ»․ Ինչպե՞ս է գյուղի խմելու ջրում սնդիկ հայտնվել

«Հրապարակ»․ Ինչպե՞ս է գյուղի խմելու ջրում սնդիկ հայտնվել Fri, 18 Sep 2026 10:25:49 +0400 Օրերս…

52 րոպե ago

Պապ, երեկվանից հետո մերոնց գրել եմ` պատրա՞ստ եք. Լեւոնի եւ հայրիկի զրույցը

Պապ, երեկվանից հետո մերոնց գրել եմ` պատրա՞ստ եք. Լեւոնի եւ հայրիկի զրույցը Fri, 18 Sep…

55 րոպե ago