Նարեկ Կարապետյանի փոխարեն՝ Սամվել Կարապետյանը, իմ փոխարեն՝ Վարդան Ղուկասյանը. Ավետիս Առաքելյան

Նարեկ Կարապետյանի փոխարեն՝ Սամվել Կարապետյանը, իմ փոխարեն՝ Վարդան Ղուկասյանը. Ավետիս Առաքելյան

Mon, 04 May 2026 10:45:06 +0400


Երեկ երեկոյան Գյումրի ժամանեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները։ Քաղաքում նրանց դիմավորեցին մեծաթիվ քաղաքացիներ․ մարդկանց հոսքը անսպասելի էր։

Դիմավորումից հետո Թատրոնի շենքում կայացավ հանդիպում քաղաքացիների հետ, որն անցավ բավական ակտիվ մթնոլորտում։
Նրանց էին միացել տեղի կուսակցական թիմակիցները։ Նրանց թվում էր Գյումրիի քաղաքապետին փոխարինող Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը։ Նկատելի էր նաև համայնքապետարանի մի շարք աշխատակիցների ներկայությունը, որոնք մասնակցում էին հանդիպմանը։Գյումրու թատրոնի շենքում «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ հանդիպումը վերածվեց ելույթների։

Երբ խոսքը տրվեց քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին, նրա կարճ ելույթը դահլիճում ուժեղ արձագանք ստացավ․ ներկաները միանգամից ոտքի կանգնեցին։

Առաքելյանը նշեց, որ բեմում պետք է լինեին այլ գործիչներ՝ Նարեկ Կարապետյանի փոխարեն Սամվել Կարապետյանը, իսկ իր փոխարեն` Վարդան Ղուկասյանը` ընդգծելով, թե իշխանությունները վախենում են ուժեղ առաջնորդներից։

Նրա խոսքերից հետո դահլիճում հնչեցին բացականչություններ՝ «Սամվել, վարչապետ»։

Հիշեցնենք, որ Առաքելյանը «Ուժեղ Հայաստանի» ցուցակով առաջադրված է պատգամավորի թեկնածու, ցուցակում 8֊րդն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դատապարտում ենք իշխող ուժի պատգամավորի վերջին հայտարարությունները․ «Եվրոպացիները հանուն Արցախի»

Դատապարտում ենք իշխող ուժի պատգամավորի վերջին հայտարարությունները․ «Եվրոպացիները հանուն Արցախի» Tue, 25 Aug 2026 15:03:06…

12 րոպե ago

10 մլն դոլար՝ ԻՀՊԿ ղեկավարների մասին ինֆորմացիայի համար․ ԱՄՆ-ն կանգ չի առնում

10 մլն դոլար՝ ԻՀՊԿ ղեկավարների մասին ինֆորմացիայի համար․ ԱՄՆ-ն կանգ չի առնում Tue, 25 Aug…

14 րոպե ago

Մի նոր խանի հրամանով մեր ծննդականը՝ հռչակագիրը, պիտի փոխե՞նք. Նարեկ Կարապետյան

Մի նոր խանի հրամանով մեր ծննդականը՝ հռչակագիրը, պիտի փոխե՞նք. Նարեկ Կարապետյան Tue, 25 Aug 2026…

19 րոպե ago

«Բարի գալուստ, ՔԿ և ԱԱԾ»․ Ինչպես են Քոչարյանի թոռները դիմավորել իրավապահներին

«Բարի գալուստ, ՔԿ և ԱԱԾ»․ Ինչպես են Քոչարյանի թոռները դիմավորել իրավապահներին Tue, 25 Aug 2026…

27 րոպե ago

«Եթե ողջ մնա․․․»․ Մեդվեդևի ակնարկը՝ Զելենսկուն

«Եթե ողջ մնա․․․»․ Մեդվեդևի ակնարկը՝ Զելենսկուն Tue, 25 Aug 2026 14:30:26 +0400 ՌԴ անվտանգության խորհրդի…

45 րոպե ago

Ռուսաստանում զորահավաքի նոր ալի՞ք է սպասվում․ Կրեմլի արձագանքը

Ռուսաստանում զորահավաքի նոր ալի՞ք է սպասվում․ Կրեմլի արձագանքը Tue, 25 Aug 2026 14:00:33 +0400 Ռուսաստանի…

1 ժամ ago